Հունգարիայի ազգային հավաքականի պաշտպան Վիլի Օրբանը, 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր մտքերով.
«Հայաստանի դեմ խաղում պարտադիր պետք է հաղթենք: Փաստորեն, այս խոսքերով կարելի է ավարտել հարցազրույցը: Այժմ այլ բան կարևոր չէ, միայն հաղթանակը: Մենք դեռ վիճակահանությունից գիտեինք, որ Հայաստանին պետք է հաղթենք և՛ տանը, և՛ դրսում: Հակառակ դեպքում աշխարհի առաջնության մասին երազելն անիմաստ է»,- Օրբանի խոսքը մեջբերում է Nemzeti Sport-ը:
