«Հրապարակ». Էջմիածնում ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն ինքն էլ է «կեղեքիչ իշխանությունների» մաս կազմել. Երվանդ Զախարյանի օգնական էր
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին բուռն քննարկվեց Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի՝ մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցը:
ՔՊ վարչության նիստից հետո նա լրագրողների հետ վահագնալեքսանյանական ոճով զրույցում քաղաքական կոշտ որակումներ էր հնչեցրել նախկին նախագահների եւ նրանց թիմերի հասցեին, Սերժ Սարգսյանի մասին անունով էր խոսել։ Ջաբրայիլը (Մեխակավան) ազատագրած հոր՝ հանգուցյալ հրամանատար Մեխակ Մեխակյանի պատգամն ուրանալու մասին հարցից էլ քաղաքապետի թեկնածուն ընկել էր ցայտնոտի մեջ եւ ասել, որ Արցախը ոչ թե իրենց թիմն է հանձնել, այլ՝ նախկինները․ «Իմ հոր եւ իր մարտական ընկերների արյունով շահած հայրենիքը նախկինները կեղեքել են, Արցախը, արցախցուն հարստահարեցին, էսօր փոխանակ ամաչեն, գլուխները կախեն, մեծ-մեծ խոսում են․․․»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում