Թրամփը փլուզեց համաշխարհային շուկաները` նոյեմբերի 1-ից չինական ապրանքների վրա 100% մաքսատուրք սահմանելու որոշումով
ՄիջազգայինԹրամփը փլուզեց համաշխարհային շուկաները` նոյեմբերի 1-ից չինական ապրանքների վրա 100% մաքսատուրք սահմանելու որոշումով։
Անկումը ազդեց բոլոր ոլորտների վրա՝ արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական համակարգերի եւ այլն։ ԱՄՆ ֆոնդային շուկան կորցրեց 1.65 տրիլիոն դոլար, կրիպտո շուկան` 10 միլիարդ դոլար, ինչը բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է։
Բիթքոյնը կտրուկ անկում ապրեց 14%-ով՝ հասնելով վեց ամսվա ընթացքում իր ամենացածր մակարդակին։ Ալտքոյնները նվազեցին 50-60%-ով։ Դուրովի TON կրիպտոարժույթը մի քանի րոպեում կորցրեց իր արժեքի 54%-ը՝ 211 ռուբլուց հասնելով 97 ռուբլու։ Առավոտյան կրիպտո շուկայի մեծ մասը վերականգնել էր իր կորուստների կեսը։ Binance-ը և Telegram դրամապանակը լիովին փլուզվեցին, իսկ ByBit-ը անկանոն էր գործում։