Իրանը, Աֆղանստանը և Չինաստանը կապվում են նոր երկաթուղային երթուղով (Տեսանյութ)
ՄիջազգայինDatvan ընկերությունը հայտարարել է Իրանը, Աֆղանստանը և Չինաստանը կապող նոր երկաթուղային երթուղու բացման մասին։
Այս մասին հաղորդում է «Ազատ Իրան»-ը։
«Այս երթուղին զգալի դեր կխաղա արտահանման, ներմուծման և տարանցման, ինչպես նաև տարածաշրջանային առևտրում Իրանի դիրքի ամրապնդման գործում»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Կարծես թե սկսում է պարզ դառնալ, թե որն է Աֆղանստանին նոր ռազմական բախումների մեջ ներքաշելու իրական իմաստը:
Նկատի ունենք, որ այս պահին շատ ակտիվ ընթացքի մեջ է նաեւ Աֆղանստանը Չինաստանին կապող Վախանյան միջանցքի (Քարտեզում) երկաթուղու թեման, որը Պեկինի համար ստացել է ոչ թե պարզապես ռազմավարական, այլ` թիվ 1 իմաստ:
