Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Իռլանդացիները զգուշորեն են մոտենում Հայաստանի դեմ խաղին

Սպորտ

Իռլանդական հեղինակավոր պարբերականներից մեկը անդրադարձել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Հայաստանի դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը ընդգծելով տանտերերի խաղային առաջընթացը։

«Իռլանդիայի խաղաոճն ու կառուցվածքը Պորտուգալիայի դեմ խաղում մեծ առաջընթաց էին Երևանում եղած անկարգությունների համեմատ։ Վեց իռլանդացի ֆուտբոլիստներ մեկ դեղին քարտի դեպքում բաց կթողնեն Պորտուգալիայի հետ հանդիպումը, որը հաջորդ ամիս կկայանա Դուբլինում: Նրանք են Կաոիմհին Քելեհերը, Նեյթան Քոլինզը, Ռայան Մենինգը, Ֆեստի Էբոսելեն, Ջեյսոն Մոլումբին և Էվան Ֆերգյուսոնը։

Ջոշ Քալենն արդեն որակազրկված է վաղը երեկոյան Հայաստանի դեմ խաղում, իսկ Ջեյսոն Նայթի և Բոսուն Լավալի վնասվածքների պատճառով մարզիչ Հալգրիմսոնի ընտրության հնարավորությունները կենտրոնական կիսապաշտպանությունում սահմանափակ են։

Չնայած շաբաթ օրը Բուդապեշտում 0-2 հաշվով կրած պարտությանը, Հայաստանը  կազմակերպված ֆուբոլ էր խաղում և ժամանակ առ ժամանակ խնդիրներ էր ստեղծում Հունգարիայի համար։ Իռլանդացի երկրպագուները նախկինում էլ են տեսել այս սցենարը»,- նշված է irishexaminer-ի հոդվածում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ