Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Ավինյանից ո՛չ քաղաքապետ դուրս եկավ, ո՛չ պաժառնիկ

Վերլուծություն

Երեւանը նշեց իր 2807-ամյակը՝ ո՛չ թե շքեղությամբ, ո՛չ թե հազարամյակների բովանդակությամբ, այլ` թանձր ծխով։ Ու թեեւ քաղաքապետարանը ջանք չի խնայում գունավոր օդապարիկներով ու բեմականացված տոնակատարություններով քողարկելու իրականությունը, այն անողոք է՝ Երեւանի շնչառությունը թունավորված է։ Տոնակատարության գլխավոր «զարդը» դարձավ Նուբարաշենի աղբավայրի արդեն 12-րդ հրդեհը, որը վերածվեց «անմար կրակի»՝ եւս մեկ անգամ հիշեցնելով օրվա իշխանության ապիկար կառավարման մասին:

Երեւանն այլեւս ոչ միայն կառուցողական սխալների զոհ է, այլ՝ նպատակային կործանման։ Քաղաքը, որի ամեն շնչի, սրտի ամնե զարկի համար հարկ վճարող քաղաքացին օրնիբուն պայքարում է, այսօր դարձել է քաոսի եւ անպատասխանատվության կենտրոն։

Նուբարաշենում այրվում են բժշկական թափոններ, մարդկանց արյան անալիզները, մարտկոցներ, պլաստիկ շշեր, թունաքիմիկատներ։ Այս հրդեհը պարզապես էկոլոգիական աղետ չէ։ Սա մարդու առողջության դեմ ուղղված կազմակերպված սպանդ է՝ ծխի տեսքով, որը շնչում ենք բոլորս՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, հասարակական դիրքից ու սոցիալական վիճակից։ Ու սա անտեսանելի մահ է, որը մեզ տրվում է օրական չափաբաժնով՝ որպես քաղաքապետարանի «մունիցիպալ նվեր»։

Ի՞նչ արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ Նուբարաշենը կրկին այրվեց։ Ոչինչ։ Գնաց մի հատ Նուբարաշենում նկարվեց, իսկ հետո, բառիս բուն իմաստով, տժժում էր Էրեբունի-Երեւան տոնակատարության միջոցառումներին: Ընդ որում՝ «New York» գրառմամբ վերնաշապիկով։ Տպավորություն է, որ այնքան է իրականությունից վերացել, որ հենց Նյու Յորքի չափ էլ հեռու է երեւանյան իրողություններից ու երեւանցուց։

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՎԱԽԵՆԱԼՈՒ ՃԱՄԲԱՐԻ

Եվ սա մեկ էպիզոդ չէ։ Ավինյանի քաղաքապետությունը դարձել է շարունակական ձախողումների, կեղծ խոստումների, փողի փոշիացման, ապօրինի շինարարության, քաղաքային էթիկայի մահվան ու քաղաքացիական արժանապատվության խեղման շարան։

Այս առումով ՔՊ-ի նախորդ քաղաքապետերն էլ Ավինյանին չեն զիջում: Հիշենք Սուրմալուի պայթյունը: Միայն թե, ի տարբերություն նախորդների, Ավինյանն իր ստացած ցածր քվեներով, կարելի է ասել, ոչ թե Երեւանի ղեկավար դարձավ՝ իբրեւ ընտրյալ քաղաքապետ, այլ նշանակվեց՝ նաեւ որոշ ծախված ընդդիմադիրների ջանքերով:

Ավինյանի օրոք մայրաքաղաքը վերածվել է վախենալու ճամբարի՝ որտեղ յուրաքանչյուր նոր շինհրապարակ ոչ թե զարգացման խոստում է, այլ` տեռորի ազդակ։ Վերնաշենքեր են բարձրանում առանց համապատասխան նախագծերի, առանց միկրոռեգիոնալ նորմերի պահպանման, երբեմն՝ անգամ առանց շենքի բնակիչների համաձայնության։ Էլ չասենք կանաչապատման մասին, տնկվող ծառերը, չնայած էկզոտիկ են, բայց անպիտան: Սակուրաներ, որոնք չեն դիմանում քաղաքի կլիմային։ Արդյունքում՝ բյուջեից դուրս են գալիս միլիոնավոր դրամներ անիմաստ ձեւավորումների համար, որոնք մի քանի ամիս հետո զրո արդյունք են ունենում:

Իսկ տրանսպորտային չարեփոխումները, մի իսկական կատաստրոֆա է։ Խոստացված բարեփոխումները վերածվել են բացահայտ ձախողման։ Հիշենք դեպի ոչ մի ուղղություն չհասնող Աջափնյակի մետրոն, որը ոչ միայն չերկարացվեց, այլ գրեթե դարձավ քաղաքային իշխանության ծաղրի թեմա։ Իսկ քաղաքային տրանսպորտը մնաց նախկին խցանման եւ հետադիմության մակարդակում։ Ուղեւորահոսքերը խայտառակ տրամաբանությամբ վերաձեւավորվեցին, իսկ հանրությանը մատուցվեց անհասանելի գրաֆիկ, հնացած ավտոբուսներ, իսկ վերջում՝ քարտային տեռոր՝ տրանսպորտի տոմս վճարելու համար:

Արդեն տարիներով Երեւանը չի կարողանում խուսափել ո՛չ խցանումներից, ո՛չ ջրհեղեղներից, ո՛չ ձմռան սառցադաշտերից։ Ամեն տարի ձյունը վերածվում է սպիտակ աղետի, ամեն անձրեւ՝ տաք ջրով հեղեղի, որը գրոհում է մայթերով, մետրոներով, շենքերի նկուղներով։ Իսկ կենտրոնական փողոցներով թափվող կոյուղաջրերն արդեն դարձել են ոչ թե արտառոց դեպք, այլ` քաղաքի յուրահատկություն։

ՀՈՐՍ ԱՐԵՎ, ԼԱՎ ՄԻ ԱՐԵՔ, ՃԻՇՏ ԱՐԵՔ

Ինչեւէ, վերադառնանք Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, որի ամփոփիչ համերգը ձախողվեց տեխնիկապես՝ ձայնային առումով ու կազմակերպչական մակարդակով։ Բեմից մի քանի մետր հեռավորության վրա կանգնած հանդիսատեսը չէր կարողանում լսել երգիչ Թաթա Սիմոնյանի կատարումները, թեպետ բարին էլ երեւի դա էր:

Համերգը հատկանշվեց Թաթա Սիմոնյանի հորդորներով ներկաներին, որ կրկնեն. «Ի՞նչ ենք անում, քեֆ ենք անում, հորս արեւ՝ լավ ենք անում»: Այո, 2807-ամյա քաղաքն իջել է այս մակարդակի։ Իսկ Ավինյանի նախընտրական «Ասեք, կանենք» կարգախոսը վերածվել «հորս արեւ՝ լավ ենք անում»-ի: «Վա՜խ, հորս արեւ»,- երեւի մեր օրերում չոքերին կտար ու կասեր քաղաքը հիմադրած Մենուայի որդին՝ Արգիշտին: Այստեղ են ասել՝ լավ մի արեք, ճիշտ արեք:

Բայց էլ ի՞նչ պահանջել քաղաքային իշխանությունից, երբ իշխանական վերնախավում առավել ողբերգական է վիճակը: Նիկոլ Փաշինյանը Երեւանի հիմնի ներքո՝ սոցցանցում սրտիկներ է ցույց տալիս։ Սա այլեւս ոչ թե աբսուրդ է, այլ՝ հոգեբանական ախտորոշում։ Չի կարելի երկրի ղեկավար լինել եւ չզգալ քո դիրքն ու պատասխանատվությունը։ Իսկ ժողովուրդը դեռ ցնծում է գինարբուքներով, ֆեստերով ու համերգներով: Եվ մեզ մնում է երեւանցիներին հարց տալ՝ դուք հիշու՞մ եք ձեր վերջին մաքուր շնչառությունը Երեւանում։ Եթե ոչ՝ շնորհավոր 2807-ամյակը, բարի գալուստ թունավոր քաղաք։

ՔՊ-Ի ԽԱՅԾԸ ԿԵՐԱՆ

Իսկ ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում: Սա էլ մի այլ դարդուցավ է: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ այս իշխանության կողմից հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է տեղի ունենում ՀՅԴ-Ի նկատմամբ։

«Տեւական ժամանակ է Նիկոլի ռեժիմն ու նրան սպասարկող գործակալական ցանցը լուրեր է տարածում կամ պնդում է, որ ՀՅԴ-ն ցանկանում է զիջել Հայաստանի ինքնիշխանությունը, ու Հայաստանը մաս դարձնել Միութենական պետության՝ հղում անելով ինչ-որ իրենց կողմից հորինված կամ կեղծված փաստաթղթերի։ Երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր ստիպված կլինեմ հերքել այս հիմարությունը, բայց, հաշվի առնելով տեղեկատվական գրոհը, որ տեղի է ունենում մեր նկատմամբ, մեկ անգամ եւս պնդում եմ, որ ՀՅԴ-ն որեւէ ժողովում, որեւէ տեղ նման քննարկում տեղի չի ունեցել, էլ ուր մնաց` որոշում, որ Հայաստանը պետք է մաս դառնա միութենական պետության։ Սա այս իշխանության կողմից հորինված հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է, որ տեղի է ունենում մեր նկատմամբ։ ՀՅԴ-ն իր պատմության, կենսագրության 135 տարիների ընթացքում պայքարել է բացառապես հայ ժողովրդի շահերի, իրավունքների համար, անկախ պետականության համար եւ այդ պետականության համար մշտապես գնացել է զոհողությունների»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը:

Հիմա ասենք, ընկեր Իշխանը կնեղանա: Բայց ախր, ի՞նչ կապ ունի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը միանալը Հայաստանի ինքնիշխանության հետ, անկախ պետականության հետ: Բելառուսն այսօր ավելի անկախ է, քան թուրքերի ու ադրբեջանցիների դուդուկի տակ պարող Հայաստանը: Կամ բերենք Արեւմուտքից օրինակ, որ բոլորի սրտով լինի: Եվրոպական երկրները, որ Եվրամիության անդամ են, անկախ չե՞ն, լո՞ւրջ: Փաստորեն, իշխանական խայծը խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը կուլ է տվել, արդարանում է ու ցույց տալիս, որ իրենց արտաքին քաղաքական վեկտորով, տեսլականով ոչինչով չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Այս դեպքում՝ ընտրություններին իրենցով իշխանափոխության իմաստը ո՞րն է, եթե լինելու է զուտ տեղափոխություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված