Կոնտեյներատարը ռուսական Հյուսիսային ծովային ճանապարհով Չինաստանից Բրիտանիա է հասել սովորականից կրկնակի շուտ` 20 օրում
ՄիջազգայինՉինաստանից` Եվրոպա ռուսական Հյուսիսային ծովային ճանապարհով առաջին կոնտեյներատար նավը Բրիտանիա է ժամանել 20 օրում, սովորականից երկու անգամ ավելի արագ։
«2025 թվականի հոկտեմբերի 13-ին Չինաստանից Եվրոպա Հյուսիսային ծովային ճանապարհով առաջին կոնտեյներային տարանցումը ժամանել է բրիտանական Ֆելիքսթոու նավահանգիստ։ Այն մեկնել է Նինգբո (Չինաստան) նավահանգստից սեպտեմբերի 23-ին», - հայտնել է Ռոսատոմը։
Մոտ 25 000 տոննա բեռնարկղ տեղափոխող նավը Հյուսիսային ծովային ճանապարհ է մտել հոկտեմբերի 1-ին։ Ֆելիքսթոու նավահանգստում բեռնաթափվելուց հետո կոնտեյներային նավը կուղևորվի դեպի այլ եվրոպական նավահանգիստներ։
Ռուսական Արկտիկայի միջով ճանապարհորդությունը տևել է 20 օր, գրեթե կեսը այն ժամանակի, որը կպահանջվեր ավանդական հարավային ճանապարհներով։ Համապատասխանաբար, կրճատվում են նաեւ տեղափոխման ծախսերը: