Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Ամերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը Արախչիին պաշտոնա՞նկ են անում Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»

Սառած հանդիսատես, ուշացած համերգ. ինչ է տեղի ունեցել Գուֆի համերգին

Շոու բիզնես

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում hոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ռուս ռեփեր ԱԼԵՔՍԵՅ ԴՈԼՄԱՏՈՎԻ (ավելի հայտնի է ԳՈՒՖ բեմական կեղծանվամբ) հրաժեշտի համերգը:

Ամեն ինչ սովորական կթվար, եթե չլիներ կրկին հայավարի գցոցին: Բանն այն է, որ հերթական անգամ, կազմակերպիչները թերացել են իրենց գործում եւ հանդիսատեսին թողել անհարմար վիճակում՝ դրսում կանգնած: Նախապես հայտարարված 19:00-ի փոխարեն՝ Համալիրի դռները բացվել են 22:00-ի ժամանակահատվածում: Համերգը նախատեսված է եղել սկսել տեղական ժամանակով՝  21:00-ին, մինչդեռ արտիստը բեմ է բարձրացել 22:00-ից շատ ուշ՝ այն էլ, ըստ ներկաների, ոչ սթափ վիճակում եւ ընդամենը կատարել է մի քանի հայտնի երգ, որոնք ընդանուր առմամբ տեւել են 45 րոպե:

Ըստ ներկաների, Գուֆն անգամ իր երգերը չի կատարել ամբողջությամբ եւ որոշակի տողեր ասելուց հետո՝ բարձրախոսը պահել է հանդիսատեսի ուղղությամբ, ինչն էլ զայրութ է առաջացրել շատերի մոտ:

«Գումար էինք տվել, որ դրսում սառեի՞նք, հետո ինքներս երգեինք, գնայինք տո՞ւն»,- իրենց դժգոհությունն են հայտնել ներկաները:

Բլոգեր Ժաննա Ներսիսյանը սոցցանցերից մեկում տեսահոլովակ է տեղադրել եւ գրել. «Երկու ժամ Համալիրի դռների դիմաց կանգնելուց հետո, այդպես էլ չհաջողվեց ներս մտնել»:

Իսկ մեկ այլ բլոգեր՝ Գոշ Ենոքյանը, նկար էր տեղադրել համալիրի մուտքի մոտից, որտեղ ընկերներով փաթաթված, մրսելով կանգնած են եւ այդպես էլ չեն կարողացել մտնել ներս: Նրանց թվում է նաեւ ռեփեր Դավը: Նրանք հետո՝ պարզապես թողել եւ հեռացել են:

Ստացվում է, որ նմանատիպ դեպքերն այլեւս օրինաչափ է դառնում Համալիրում, հատկապես օտարերկրյա աստղերի հայաստանյան հյուրախաղերի ժամանակ: Իսկ ահա համերգի տոմսերը բոլորովին այլ կինո է իրենից ենթադրում: Նույն տոմսով՝ QR կոդով, ներս են մտնում շատերը: Անգամ ասում են, թե  սոցցանցերում են QR-ների արտահոսք եղել, որպեսզի ցանկացողները անվճար եւ հեշտությամբ մուտք ունենային համերգին:

Ինչպես շատ հարցերում, այնպես էլ համերգ կազմակերպելու, այն ժամանակին մեկնարկելու եւ տոմսերը իրացնելու լուրջ խնդիր ունեն հայ կազմակերպիչները: Բայց ամենից ցավոտը՝ հայ հանդիսատեսի նկատմամբ հերթական անհարգալից մոտեցումն է, որն այդպես էլ չի շտկվում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետՀայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացումԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելՀոկտեմբերի 7. Օրվա խոսքԱմերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ)ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել ՌուսաստանըԱրախչիին պաշտոնա՞նկ են անումԵվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված