Քիչ էր մնում, որ Ռուսաստանում կործանվեր ադրբեջանական եւս մեկ ինքնաթիռ
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգից Բաքու թռչող Airbus A320 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում։ Վթարային վանրէջքը հարթ չի անցել. ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ մեծ դժվարությամբ կանգ առել:
Ինքնաթիռում եղել է 162 մարդ, տուժածներ չկան։
Ըստ տեղի աղբյուրների, օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շասսին չի ներքաշվել, եւ օդաչուները ստիպված են եղել գնալ վթարային վայրէջքի:
Ի դեպ, ռուսական որոշ աղբյուրներ ակնարկում են, որ տեղնիկական անսարքությունը կարող էր դիտավորության արդյունք լինել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
