Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սպերցյանը հեգնանքով է արձագանքել Տարվա ջենթլմեն մրցանակի հավակնորդների ցանկից հեռացվելուն

Սպորտ

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը հեգնանքով է արձագանքել «Տարվա ջենթլմեն» մրցանակի քվեարկության արդյունքների զրոյացմանը, որտեղ կիսապաշտպանը առաջատարներից մեկն էր։ Ավելի վաղ մրցանակի կազմկոմիտեն բացատրել էր Սպերցյանին հավակնորդների ցուցակից հանելը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի «Ախմատի» հետ խաղում (2:0) տեղի ունեցած ռասիստական ​​սկանդալով։

 

«Finita la commedia, ջենթլմեններ», — ՌՊԼ-ի 12-րդ տուրի՝ Մախաչկալայի «Դինամոյի» հետ խաղից (2:0) իր լուսանկարի տակ գրել է Սպերցյանը Telegram-ի իր ալիքում։

 

ՌՊԼ-ի 11-րդ տուրի խաղում «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգը կարմիր քարտ էր ստացել 85-րդ րոպեին տեղի ունեցած բախման ժամանակ Սպերցյանի ծնոտին ուսով հարվածելու համար։ «Ցուլերի» ավագը դեղին քարտ էր ստացել սադրանքի համար։ Խաղից հետո սենեգալցին «Կրասնոդարի» սանին մեղադրել էր ռասիզմի մեջ։ Միջադեպի արդյունքում Ռուսաստանի ֆուտբոլային միության Վերահսկիչ-կարգապահական կոմիտեն Նդոնգին որակազրկել է երկու խաղով (մեկը՝ պայմանական), իսկ Սպերցյանին տուգանել է 150 հազար ռուբլով՝ վիրավորանքի համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ