Մարգարիտա Սիմոնյանը քիմիաթերապիա է սկսում
Ախ կանայքRT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամի իր ալիքի հետևորդներին հայտնել է, որ այսօր կսկսի քիմիաթերապիան։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում էին իր համար և մաղթում իրեն առողջություն, և խնդրել է չգրել, ու ամեն ինչ լավ կլինի։ Մարգարիտան հավատում է, որ «ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Տերը կամենա»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին «Կիրակի երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Մարգարիտա Սիմոնյանը խոսել էր «սարսափելի հիվանդության» պատճառով վիրահատության անհրաժեշտության մասին: Իսկ սեպտեմբերի 22-ին նա հայտարարել էր, որ բուժվում է քաղցկեղից:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
