Հրապարակված որևէ խոսակցություն կաշառքի չի վերաբերում. Վարդան Ղուկասյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
Գյումրու քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում,-ասում է Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը, ընդգծելով.
-Կասկածներ կան, որ փորձում են մարդկանց արածները բերել, կապել Վարդան Ղուկասյանի հետ: Այս պահին Վարդան Ղուկասյանի դիրքորոշումը հետևյալն է՝ ինքը անգամ ուրախ կլինի, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է արել ու բացահայտվել է, բայց խնդիրն այլ է, երբ մինչև քրեական վարույթ նախաձեռնելը կամ քննչական գործողությունները ՔՊ-ական բոլոր պատգամավորները որպես Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակներ տիրապետում էին նախաքննական գաղտնիքի ու հրճվանքով նյութեր էին հրապարակում, սա արդն խոսում է այն մասին, թե այստեղ կատարվածն իրավական գործընթաց էր, թե ՔՊ-ի գործընթացն էր:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրությանը Հայրապետյանն ասաց.
-Հրապարակված որևէ խոսկցություն կաշառքի չի վերաբերում: Երկրորդը՝ ինչ կա այստեղ գրված, չի վերագրվում Վարդան Ղուկասյանին, նկարագրության մեջ այլ անձի է վերաբերվում: Այլ տվյալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում խոսքն այլ անձի մասին է: