Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրն ընդգրկված է նաև ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում. ՆԳՆ
ՏնտեսությունՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը և առաջարկել, որպեսզի 90 օրը փոխարինվի 180 օրով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների՝ ՌԴ-ում մինչև 90 օր մնալու որոշմանը:
«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, ՌԴ գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և, իմ տեղեկությունների համաձայն, ՌԴ-ում արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»,- ասաց նա:
Պապոյանը տեղեկացրեց, որ հարցն ընդգրվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում: