Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt Պուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.Փաշինյան ՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ) Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով

Կուսակցական մենիշխանության կառավարման համակարգի և ժողովրդավարության ճգնաժամն ու վախճանը. Հայկ Ղազարյան

Հրապարակախոսություն
«Հայը պատճառ չունի կուսակցականանալու, հայը կուսակցականանալու նաեւ իրավունք չունի»:
Գարեգին Նժդեհ
 
«Ցանկացած ժողովրդավարություն ի վերջո տանում է դեպի տականքների բռնապետություն»:
Ալֆրեդ Նոբել
 
Կառավարման կուսակցական ու ժողովրդավարական համակարգը սպառել են իրենց և հետևաբար մարդկությունը պետք է իշխանության ձևավորման և պետության կառավարման նոր ձևեր ու մոտեցումներ փնտրի... Բազմակուսակցությունն էլ ոչ թե ծրագրերի, հայացքների, գաղափարների ու կարծիքների բազմազանություն ու այլընտրանք է ապահովում, այլ ամբիցիաների, շահերի, ազդեցության ու իշխանական լծակներին ու նյութական բարիքներին տիրապետելու և տնօրինելու պայքար է։ Հասարակությունների, ազգային էլիտայի և իշխանությունների պառակտման ու քայքայաման աղբյուր է հանդիսանում, մասնատում է ազգի քաղաքական ակտիվ հատվածին, նրա էլիտային, ստեղծում է կուսակցությունների ու նրանց ընտրազանգվածների միջև բանսարկության, բամբասանքի, ատելության, անհանդուրժողականության, անառողջ մրցակցության, փոխադարձ մեղադարանքների ու թշնամանքի մթնոլորտ։
 
Հավանաբար այս մտահոգությունից ելնելով էր Գարեգին Նժդեհը գտնում, որ. «Հայը պատճառ չունի կուսակցականանալու, հայը կուսակցականանալու նաեւ իրավունք չունի»։ Նժդեհը շատ լավ գիտեր, որ հայը պառակտվելու հակում ունի, ինչի մասին դեռևս ՄԹ Ա 450 տարի առաջ Դարեհ Առաջինն է ասել, որ. «Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին հնարավոր է միայն պատակտել»։ Անկախության տարիներին էլ, ըստ էության, կուսակցություններն անկախ Հայաստանում չկայացան և քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի ակումբների, որտեղ հիմնականում շատ ավանտյուրիստների, ճարպիկների, պոպուլիստների ու ապաշնորհների համար հանգրվանելը ցանկացած գնով լավ և հեշտ ապրելու միջոց է դարձել, որոնք առավելապես զբաղված են ոչ թե պետականաշինությամբ, այլ նախևառաջ իրենց խմբային ու անձնական ամբիցիաները բավարարելով, ցանկացած գնով ժողովիրդից որքան հնարավոր է շատ քվե պոկելու ու ազգային ժողովում մանդատ, իսկ կառավարությունում պորտֆել ունենալու և պետության գրկում հարմարավետ հանգրվանելու ու բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակ են հետապնդել։ Կադրերի ընտրության հարցում էլ առավելապես առաջնորդվել են կուսակցականության, «յուրային» եւ «հավատարիմ» լինելու սկզբունքով, նրանցից շատերը մինչդեռ լինելով անսկզբունք ու իրենց գաղափարներին չնվիրված մարդիկ, իշխանություն կորցնելու դեպքում առաջինն են դավաճանել սեփական թիմին եւ լքել կուսակցությունը: Կառավարման արդյունավետության վրա բացասաբար է անդրադառնում նաեւ կադրերի ընտրության գերկուսակցականացված մոտեցումը, ինչը կարող է ազգայինի նկատմամբ կուսակցական շահի վեր դասման ու հասարակության պառակտման՝ յուրայինների ու օտարների բաժանման լուրջ վտանգ հանդիսանալ:
 
Ելնելով ստեղծված իրավիճակից ենթադրվում է, որ Հայաստանյանի քաղաքական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի, նոր որակի քաղաքական համակարգի ձևավորման կարիք ունի։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքական դաշտն ու կուսակցական համաարգը այդպես էլ չկայացան և խորը ճգնաժամ են ապրում։ Եվ այս համակողմանի ու խորը ճգնաժամը, այս աննախադեպ վիճակը, որում հայտնվել է Հայաստանը հետևանք է նախևառաջ քաղաքական դաշտի չկայացվածության ու այլասերվածության։
 
Դա է վկայում նա եւ այն, որ այդպես էլ կուսակցությունների շուրջ չի կայանում քաղաքական ըննդիմադիր ուժերի ե՛ւ հանրային միասնություն, ե՛ւ համերաշխություն։ Քաղաքական համակարգի չկայացմանն ու կուսականացմանը մեծապես նպաստել է նաեւ ընտրական ոչ կատարյալ համակարգը: Փաստորեն, ստացվում է, որ կուսկցությունները ունենալով հանրային շատ ցածր վստահություն եւ վարկանիշ, սեփականաշնորհել են քաղաքական դաշտը, 100 տոկոսով տեղ են գրավում երկրի ներկայացուցչական բարձրագույն իշխանական մարմնում՝ ԱԺ-ում: Իսկ ԱԺ-ն էլ ձեւավորվում է մի քանի կուսակցությունների առաջնորդների` կուսակցապետերի քմահաճույքով, որը ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտում է: Կուսակցությունների ցածր վարկանիշի պատճառով է նաև, որ շատ ցածր է ընտրություններին մասնակցության մակարդակը։
 
Ամենեւին չժխտելով, որ, անշուշտ, կան շատ ազնիվ, իրենց գաղափարներին հայրենիքին նվիրյալ կուսակցականներ, դրա հետ միասին, սակայն շատ անբարոյականների, սրիկաների, պոպուլիստների ու ապաշնորհների համար կուսակցություններում հանգրվանելը ցանկացած գնով լավ եւ հեշտ ապրելու միջոց է դարձել: Արդյունքում Հայաստանում քաղաքացիական հասարակության գերակշիռ ակտիվ եւ որակյալ մասը լուրջ չեն ընդունում կուսակցություններին, չեն անդամակցում որեւէ կուսակցության ու հայտնվում են քաղաքական լուսանցքում եւ պատժվում են նրանով, որ իրենց ղեկավարում են իրենցից առավել պակաս արժանիները։
 
17-րդ դարի անգլիացի պետական գործիչ Ջորջ Սավիլ Գալիֆակսը կուսակցությունների մասին ասել է. «Նույնիսկ ամենաառաջադեմ կուսակցությունը դա յուրօրինակ դավադրություն է ազգի մնացած մասի նկատմամբ»: Ավելի ուշ 18-րդ դարի անգլիացի պոետ Ալեքսանդր Պոուպն այն կարծիքին է եղել, որ. «Կուսակցությունը դա շատերի գաղափարական մոլորությունն է, հօգուտ մի քանիսի»: Իսկ ֆրանսիական քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության առաջնորդ, 1849թ. Ֆրանսիայի արտգործնախարար Ալեքսիս դե Տակվիլը կարծես այսօրվա համար նշել է, որ. «Կուսակցությունները ճգնաժամի և հասարակության պառակտման աղբյուր ու չարիք են երկրի, պետության և ազատ կառավարությունների համար»:
 
Ըստ էության, հետխորհրդային տարիներին բոլոր իշխող կուսակցությունները քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի կենտրոնների եւ կադրերի ընտրության հարցում առավելապես առաջնորդվել են կուսակցականության, «յուրային» եւ «հավատարիմ» լինելու սկզբունքով, նրանցից շատերը մինչդեռ իշխանություն կորցնելու դեպքում առաջինն են դավաճանել սեփական թիմին եւ լքել կուսակցությունը:Եթե կուսակցական համակարգը կայացած լիներ Հայաստանում և ունենայինք քաղաքականապես գրագետ ու հասուն ժողովուրդ, ապա չէր լինի 2018թ. հեղափոխություն կոչված ավանտյուրան, չեինք ունենա այսքան աղետ ու կորուստներ։ Փաստացի այսօր հարյուրից ավելի հայաստանյան քաղաական կուսակցություններ ի զորու չեն երկրի համար սյս ծանրագույն իրավիճակում գեներացնել հանրային համերաշխություն ու կուսակցությունների միասնություն, երկիրն այս աղետից ու խայտառակությունից դուրս բերելու համար։ Ժողովրդավարությունն էլ միֆ է, պատրանք, է։ Գերտերությունների համար ժողովրդավարությունը մրցակիցներին եւ թույլ ու փոքր պետություններին քայքայելու ու հնազանդեցնելու միջոց է պարզապես: Իսկ իշխանությունների համար զանգվածներին իրենց շահերին, ծառայեցնելու գործիք, միջոց, ժողովուրդն էլ իրենց իշխանության համար ընդամենը միանգամյա օգտագործման ընտրազանգված է, քանի որ ժողովրդին ընտրությունից ընտրություն են միայն հիշում:
Իսկ ինչպես Ալֆրեդ Նոբելն է ասել. «Ցանկացած ժողովրդավարություն ի վերջո տանում է դեպի տականքների բռնապետություն»:
 
Ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, եթե Ազգային ժողով ձեւավորվում է մի քանի կուսակցապետերի քմահաճույքով, իսկ քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների դերը երկրում իշխանության ձևավորման հարցում հասցված է նվազագույնի: Ուինսթոն Չերչիլն էլ գտնում էր, որ «Ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձեւն է, բացառությամբ մնացած բոլորը»:
 
Ժողովրդավարությունն ընդամենը ապաշնորհ մեծամասնությանը ընտրություններով իշխանության բերելու միջոց է։ «Փոքրամասնությունը յուրահատուկ որակներով օժտված անձանց հավաքածու է, զանգվածը ոչնչով չի առանձնանում: Պետությունը, գտնվելով «զանգվածների մարդու» ձեռքում, վիթխարի վտանգ է ստեղծում ողջ քաղաքակրթության համար: Զանգվածները հավատում են պետությանը եւ օգնում են նրան ջախջախել ցանկացած փոքրամասնություն կամ էլիտա: Բայց հենց այս փոքրամասնությունների ստեղծագործական ունակությունն է արարում նոր նախագծեր՝ դուրս գալով հնացած սովորույթների սահմաններից»,- ասել է իսպանացի նշանավոր գրող եւ փիլիսոփա Խոսե Օրտեգա ի Գասետը։
 
Ի դեպ միակուսակցական քաղաքական համակարգի շատ լավ օրինակ է ԽՍՀՄ֊ը, ներկայիս Չինաստանը։ ԽՍՀՄ տարիներին էլ այսպես կոչված մրցակցության բացակայության պայմաններում էլ անհամեմատ առավել արժանիներն էին գալիս իշխանության, քան ներկայիս բազմակուսակցության մրցակցային պայմաններում։
 
Իսկ Չինաստանը միակուսակցական կատավարման պայմաններում աշխարհի սոցիալապես արդար և ամենաարագ զարգացող երկրներից է հանդիսանում։ Այս օրինակներն ու փաստերը խոսում են այն մասին, որ որոշ երկրներում, կախված ազգային առանձնահատկություններից ու գաղափարախոսությունից, միակուսակցական կառավարման համակարգը ազգի ու նրա էլիտայի համերաշխության, միասնությսն ու ազգային նպատակների շուրջ համախմբվելու ու այդ նպատակներին միասնաբար ծառայելու հնարավորություն կարող է տալ։ Որպեսզի Հայաստան պետությունը լինի կայուն, զարգացած և ուժեղ, լինի հանրային համերաշխություն, իսկ ազգի քաղաքական ակտիվ, նվիրյալ ու արժանավոր հատվածն էլ ներկայացված լինեն քաղաքական համակարգում և ծառայեն մեկ նպատակի` Հայաստանի անվտանգությանը, հայկականությանը, ազգային արժեքների ու Քրիսոնեական հավատքի պահպանությանն ու ազգի բարգավաճմանը, դրան համապատասխան հասարակության կառավարման նոր՝ առավել արդյունավետ ձեւեր ու մեթոդներ պետք է փնտրել։ Այդ նպատակով, րպեսզի բացառվի մարդ֊կուսակցությունների գոյությունը և շատ արկածախնդիրների ու կարիերիստների անդամակցումը կուսակցություններին, նախևառաջ պետք է արմատապես փոփոխել քաղաքական համակարգի գլխավոր դերակատարների «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը և «Ընտրական օրենսգիրքը» այն հաշվով, որպեսզի կուսակցություները դառնան իրական, բացառապես ազգային֊պետական շահերով առաջնորզվող քաղաքական կառույցներ, որոնց կանդամակցեն և Հայաստանի իշխանական համակարգ թափանցեն միմիայն ազգային֊պետական գաղափարներին ու իրենց սկզբունքներին նվիրված քաղաքական մարդիկ։
 
Անհրաժեշտ է օրենքով սահմանել կուսակցություններին ու կոսակցականներին ներկայացվող գաղափարական, արժեհամակարգային, ծրագրային ու կանոնադրական պահանջներն ու ցենզը։ Որպեսզի չունենանք նմանօրինակ դրսևորումներ, ինչ տեղի է ունենում մեր երկրում, շատ կարևոր է, որպեսզի օրենքով նախատեսվեն այն կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու ընթացակարգը, որոնք ապազգային ու ապապետական գործունեություն են իրականացնում երկրում։ Կուսակցությունների քանակը սահմանափակելու և մարդ֊կուսակցությունների փոխարեն լուրջ քաղաքական կառույցներ ձևավորելու նպատակով, անհրաժեշտ կլինի կուսակցությունների գրանցման համար օրենքով սահմանել անդամների նվազագույն` առավել բարձր շեմ, ինչը նաև հանրային վստահության կարևոր ցուցիչ կարող է հանդիսանալ։ Միաժամանակ կուսակցական մենիշխանությանը վերջ տալու, առողջ մրցակցային միջավայր և հանրային առավել բարձր լեգիտիմություն ու վստահություն ունեցող իշխանություն ձևավորելու նպատակով գտնում եմ նպատակահարմար Ընտրական օրենսգրքով թույլատրել հասարակական կաղմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին ու անհատ քաղաքացիներին նույնպես մասնակցել` առաջադրվել ընտրություններին։
 
Տնտեսագիտության թեկնածու
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված