Ռուսական բանակը սկսել է Կուպյանսկի հատվածում գրավել Օսկոլ գետի ողջ արեւելյան գոտին (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական բանակը գրավել է Կուրիլովկան, որը կարևոր գյուղ է Կուպյանսկի հատվածում՝ Օսկոլ գետի ձախ ափին (Քարտեզում)։
Հրապարակվել են գյուղում դրոշի բարձրացման կադրեր։
Կուրիլովկան գտնվում է Կուպյանսկ-Ուզլովայայի մոտակայքում՝ Կուպյանսկից հարավ։ Գյուղի կորուստը վտանգավոր գրեթե ֆիզիկական շրջապատում է նշանակում Կուպյանսկից արևելք գտնվող բոլոր ուկրաինական ստորաբաժանումների համար։ Այդ թվում, Կուպյանսկի արեւելյան հատվածի:
Եթե ռուսական զորքերը հասնեն Կուպյանսկ-Ուզլովայա, նրանք գործնականում լիովին կփակեն Օսկոլ գետի ձախ ափին գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ամբողջ խմբավորումը։ Դատելով այն արագությունից, որով ռուսները գրավեցին Պեսչյանոյեն եւ Կուրիլովկան, կարելի է ենթադրել, որ նաեւ Կուպյանսկ-Ուզլովայայի հատվածում ուկրաինական պաշտպանությունը փլուզված է:
Այսքանից զատ, Կուպյանսկ-Ուզլովայայի հարավում` Օսկոլի արեւելյան ափի` Կովշերովկայի հատվածում ուկրաինական ուժերը եւս այս պահին փաստացի օպերատիվ շրջապատման մեջ են, հաշվի առնելով, որ գետով անցումները արդեն ոչնչացված են ռուսների կողմից, իսկ կառուցվող ժամանակավոր անցումներն անմիջապես խոցվում են:
Միևնույն ժամանակ, ռուսական բանակը զգալի առաջխաղացում է ունեցել Կուպյանսկում` սկսելով քաղաքի հարավային մասի գրավումը: Որից հետո, ենթադրվում է, որ հարձակումը դեպի հարավ, առնվազն մինչեւ Օսկոլի ջրամբարի հյուսիսային հատված կշարունակվի: Այստեղ ուկրաինական կողմի հիմնական պաշտպանական բնագիծը հենց գետն է, եւ հյուսիսից հարվածի դեպքում մնում է անպաշտպան: