Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Եկամուտների հայտարարագրման ընթացքը, փոփոխություններն ու ժամկետները

Տնտեսություն

«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման շրջադարձային փուլում ենք»,- այս մասին նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ հոկտեմբերի 27-ին «Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը ներկա փուլում և ակնկալվող փոփոխությունները» թեմայով պանելային քննարկման ժամանակ:

Փոխնախարարի խոսքով՝ հայտարարագրման համակարգի ներդրումը բազմաշահառու և ընդգրկուն է, ու ակնկալել, որ դրա ընթացքը լինելու է շատ պարզ, առանց որևէ խնդրի՝ միամտություն կլիներ:

«Արդեն 145 հազար հայտարարագիր ունենք ներկայացված և վերջին օրերին այդ թիվն էականորեն աճում է: Կարծում եմ՝ համակարգի ներդրման գործընթացը շատ լավ է մեկնարկել, քանի որ մեզանից ավելի թվայնացված, ավելի լավ մեկնարկային պայմաններում գտնվող երկրներում այս համակարգերն ամբողջությամբ ներդրվում են 8-10 տարում»,- նշեց  Արման Պողոսյանը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարագրվածների ոչ բավարար թիվը ձախողում չի համարել։

«Նախ՝ մարդկանց մի ստվար խումբ, կարծում եմ, հայտարարագրումը թողել է վերջին օրվան։ Մի խումբ մարդիկ էլ կան, որոնք դեռևս չունեն նույնականացման քարտեր և դրանց ստացման հերթի մեջ են: Երրորդ պատճառը ոչ բավարար իրազեկվածությունն է, իսկ չորրորդ ամենամեծ պատճառը՝ այս ամբողջ ընթացքում հայտարարագրման դեմ տարվող քարոզչությունն է, պլանավորած արշավը: Այս համակարգը ներդրվել է ոչ թե ի շահ ինչ-որ անձանց, ինչ-որ քաղաքական ուժի կամ պետական կառույցի, այլ նրա համար, որ ՀՀ-ում պետական կառավարումը լինի ավելի որակյալ, ինչը պետք է նպաստի հենց նույն քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»,- նշել է Բաբկեն Թունյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազային եւ հայտարարագրման նախալրացմանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հայտնել է, որ այս պահին համակարգում հայտարարագիրը բացելիս ինքնաշխատ կերպով նախալրացվում է այն տեղեկատվությունը, որին տիրապետում է ՊԵԿ-ը։

«Եթե ինքնաշխատ կերպով ՊԵԿ-ում արտացոլվածից բացի՝ անձը պետությանը հայտնելու այլ տեղեկատվություն չունի, համարում ենք այն որպես վերջնական։ Բայց, եթե հայտարարագրող անձն ունի այլ հարկվող եկամուտներ եւ չի լրացնում դրանք, ապա պատասխանատվություն է կրում դրա համար՝ օրենքով սահմանված կարգով, որն իրականում նոր բան չէ»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը։

Նա նաեւ հայտնել է, որ հայտարարագրման համակարգը շարունակաբար զարգանալու է եւ հաջորդ տարի դրա բարելավմանն ուղղված որոշակի գործիքակազմ է ներդրվելու, այդ թվում՝ լիազորների ինստիտուտը․«Օրինակ, եթե անձը կալանավորված է կամ զինծառայող և ֆիզիակապես հնարավորություն չունի էլեկտրոնային ստորագրություն ստանալ, նրա փոխարեն լիազորված կլինի դա անել այլ անձ»։

Քննարկման առանցքային թեմա էր նաեւ այն, թե դրամական ինչպիսի փոխանցումները կարող են չհայտարարագրվել։

Բաբկեն Թունյանը պարզաբանել է, թե ընտանիքի անդամների միջեւ ո՞ր փոխացնումները կարող են չհայտարարագրվել․«Նախ մենք հստակեցրել ենք, հայտարարագրման գործընթացում ընտանիքի անդամ ասելով ում նկատի ունենք։ Այս պարագայում ընտանիքի անդամ են համարվում ոչ միայն ծնողերը եւ երեխաները, քույրերը եւ եղբայրները, ամուսինները, այլեւ տատիկ-պապիկները եւ թոռները։ Նշվածների միջեւ բոլորը փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, եթե, իհարկե, դրանք հարկվող եկամուտներ չեն։ Այսինքն՝ այս դեպքում կարևոր է ոչ թե փոխանցող և փոխանցում ստացողի կարգավիճակը, այլ փոխանցման բնույթը։ Եթե, օրինակ, ընտանիքի անդամներից մեկը մյուսին 1 մլն դրամ գումար է փոխանցում կենցաղային կարիքների համար, դա կարիք չի լինի հայտարարագրել, բայց եթե նրանք 100 հազար դրամ փոխանցեն ինչ-որ ծառայության դիմաց, դա և՛ հայտարարագրման ենթակա կլինի, և՛ հարկման»:

Ինչ վերաբերում է նվիրատվությունների տեսքով փոխանցումներին՝ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ դրանց չհայտարարագրման համար բավարար է, որ փոխանցող անձը համապատասխան դաշտում նշի անձնական փոխանցում կամ նվիրատվություն․«Եթե անգամ փոխանցման դաշտում ոչինչ չի գրվել, բայց փոխանցողը և ստացողը այն համարում են նվիրատվություն, որևէ երրորդ կողմ՝ այդ թվում ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, չեն կարող վիճարկել փոխանցման բնույթը»:

Փոխնախարարի խոսքով՝ չեն հայտարարագրվելու նաեւ բոլոր փոխառու միջոցները, լինեն դրանք փոխառություններ, կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկեր, օվերդրաֆթներ:

Արման Պողոսյանը նաեւ տեղեկացրել է, որ հայտարարագրման ստանդարտ ժամանակահատվածը յուրաքանչյուր տարվա համար լինելու է մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը՝ բացառությամբ այս տարվա և հաջորդ տարվա համար, որը սահմանված է մարտի-2-ից մինչև նոյեմբերի 1-ը:

«Մարտի 2-ն ընտրվել է նրա համար, որ երբ հայտարարատուն մտնի համակարգ եւ կանչի նախագիծը, գեներացվի այնպիսի նախագիծ, որը պարունակում է անձին վերաբերող առավելագույն տեղեկատվությունը: Այսինքն՝ ընտրվել է այնպիսի ժամկետ, որ գործակալը, շահաբաժին բաշխողը անձին վերաբերող տեղեկատվությունը հնարավորինս ամբողջական փոխանցի ՊԵԿ և հայտարարատուն նախագիծը կանչելիս տեսնի իրեն վերաբերող ամբողջական տեղեկատվությունը»,- նշել է ֆինանսների փոխնախարարը

«Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը ներկա փուլում և ակնկալվող փոփոխությունները» խորագրով պանելային քննարկումը կազմակերպել էին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, Տնտեսական լրագրողների ակումբի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված