Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները

Մշակութային

Հոկտեմբերի 19-25-ը Երևանում անիմացիոն անցուդարձ էր. 17-րդ անգամ անցկացվեց «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը: Տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներ, պանելային քննարկումներ և նոր հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր մասնիկն են անիմացիոն աշխարհի:  Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։

«Երբ 2009 թվականին հիմնադրեցի այս փառատոնը, մեր նպատակը պարզ էր՝ ցույց տալ, որ անիմացիան արվեստի մի ձև է, որը կարող է պատմել ամենախոր զգացմունքների ու գաղափարների մասին։ Այս տարիների ընթացքում «ՌեԱ»-ն դարձավ այն հարթակը, որտեղ հայ և արտասահմանցի ստեղծագործողները միմյանց լսում են, սովորում իրարից և ստեղծում նոր կապեր։ Այս տարի մեզ համար առանձնահատուկ էր։ Մենք հիշեցինք մեր մեծ վարպետներին՝ Ռոբերտ Սահակյանցին և Լև Ատամանովին, որոնց շնորհիվ հայկական անիմացիան ունի այն ինքնությունը, որով հպարտ ենք այսօր։ Միաժամանակ նայեցինք առաջ՝ դեպի թվայնացման, նոր տեխնոլոգիաների և երիտասարդ ստեղծագործողների ապագա: Շնորհակալ եմ մեր թիմին ու իհարկե մեր բոլոր գործընկերներին ու աջակիցներին, առանց որոնց այս ամենը հնարավոր չէր լինի»,– փառատոնի փակման ժամանակ նշեց  «ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

  «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին ՆՓԱԿ-ում բացվեց պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսը: ReA Comics-ի բացման ընթացքում արվեստասերներին ներկայացվեց Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատված վեպի հայերեն թարգմանությունը։      ReA Comics-ը հայերեն է թարգմանել պատկերապատված 5 վեպ: «ՌեԱ»-ի շրջանակում ներկայացվեցին նաև Լենա Դերունցի «Մխիթարանքը», hայկական ծագումով անվանի պատկերապատող Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակություն» գրաֆիկական վեպի հայերեն թարգմանությունը, Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» և Լորենցո Մատոտտիի «Կրակներ» և «Շշունջ» գրքերը։ 

Հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի ունեցավ «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում առաջատար մասնագետները փոխանցեցին իրենց փորձը և գիտելիքները, անցկացվեցին նաև պանելային քննարկումներ։ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում այս տարի ևս անցկացվեց «CoReAct» համարտադրության հարթակը, որտեղ ներկայացված էին Հայաստանի անիմատորների 11 նախագծեր։ Մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացրին միջազգային փորձագետներին, որոնք ընտրեցին լավագույն աշխատանքները։

Փառատոնի փակման ժամանակ հանձնվեցին այս տարվա հաղթողների մրցանակաները:

  • CoReAct համարտադրության հարթակում ներկայացված 11 նախագծերից պատվավոր 1-ին տեղը կիսել են երկու նախագիծ՝ Աննա Մնացականյանի «Համեղ արցունքներ»-ը և Մերի Դանիելյանի «Մանրուքներ»-ը կստանան 800․000-ական դրամ օժանդակություն։ 3-րդ տեղում Յելենա Ներսեսյանի «Արարում» նախագիծն է՝ 400․000 դրամ օժանդակությամբ։ Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Սոֆի Միրզոյանի «Գայլը սենյակում» նախագիծը։ Դրամական օժանդակությունը տրամադրվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից։ Մրցանակակիրները նաև կստանան ֆրանսիական Անսի միջազգային կինոփառատոնի MIFA անիմացիոն շուկայի հավատարմագրում։
  • «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Սոֆիա Միրզոյանի «Ժասմինը ու Բիմբիմը» պատկերապատումը։ Դրամական օժանդակությունը՝ 700․000 դրամ։2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ինգա Հարությունյանի «Բի-Լիթլ» պատկերապատումը: Դրամական օժանդակությունը՝ 500․000 դրամ։ 3-րդ տեղում «Ցայգածաղիկ» պատկերապատումն է, հեղինակ՝ Արևիկ Արոյան։ Դրամական օժանդակությունը՝ 300․000 դրամ։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
  • Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Ուգո Բիենվենյուի «Արկո»-ն։
  • Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական լուծման համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Մայլիս Վալադի և Լիան-Չո Հանի «Փոքրիկ Ամելի»-ն։
  • Լավագույն հայկական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում Լև Ատամանովի անվան հատուկ մրցանակի է արժանացել Նատալիա Միրզոյանի «Մարտ ամսվա ձմեռը»։
  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Ռանդ Բեյրութիի «Ստվերներ»-ը (Հորդանան)։
  • Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Ալիս Էսա Գիմարայեշի «Քանի որ այսօր շաբաթ է»-ն (Պորտուգալիա)։
  • Հայաստանի Անիմացիայի Գիլդիայի կողմից հատուկ մրցանակի է արժանացել Բաստիեն Դյուպրիեի «Երկրային ածուխ» կարճամետրաժ ֆիլմը։
  • Ավարտական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Pola Kazak-ի «Weeds»-ը (Չեխիա)։
  • Ավարտական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Anh Tú Nguyen-ի «The Sky Was Candy»-ը (Գերմանիա)։
  • Երաժշտական ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Pierre-Julien Fieux-ի «Le Goût du Ciel»-ը (Ֆրանսիա)։
  • Երաժշտական ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Robertas Nevecka-ի «Dragas»-ը (Լիտվա)։
  • Հեռուստատեսային ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Vladimir Gerasimov-ի «Thinker Ben and Motor»-ը (Սերբիա)։
  • Հեռուստատեսային ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Suresh Eriyat-ի «Desi On»-ը (Հնդկաստան)։

Փառատոնն այս տարի հյուրաշատ էր։

Ֆորումի հատուկ հյուրերից էին Netflix-ի աշխարհահռչակ «Arcane» սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։ Փառատոնի շրջանակում, «Թումո» կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան ժամանեց նաև Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ ունեցավ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում, ինչպես նաև վարպետության դաս ակցկացրեց «Թումո» կենտրոնում։

«ՌեԱ»-ի հատուկ հյուրերից էր նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ ունեցավ «ՄարԱնի» ֆորումի ընթացքում։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը» ֆիլմը, հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին հայաստանյան հանդիսատեսին։

Հայաստան ժամանեց հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։

Հայաստան էր ժամանելել նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը: Մյուս սպասված հյուրը իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն էր: Անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան անցկացրեց վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված