Եղանակը Հայաստանում Եղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Չթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում ՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօր 1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ Մակարյան Զելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում Կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան Ֆրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսը Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին

Այսօրվա աշխարհում շատ բան է փոխվել. Արտակ Զաքարյան

Արևելյան գործընկերության Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի հարգելի մասնակիցներին
 
Որպես Եվրանեսթ ԽՎ հիմնադիր փաստաթղթերի և  կանոնադրության մշակման վրա աշխատած նախկին պատգամավոր, որպես նրա մշտական հանձնաժողովներից մեկի նախկին համանախագահ և որպես վեհաժողովի նախկին փոխհամանախագահ, շատ ուրախ եմ, որ իր գործունեության 14 տարիների ընթացքում, ԱլԳ Եվրանեսթ ԽՎ-ն  լիագումար նիստը երկրորդ անգամ անցկացվում է Երևանում (առաջինը՝2015թ, մարտի 17-20)։ Այդ ընթացքում ՀՀ Ազգային Ժողովը, մի քանի անգամ պատիվ է ունեցել հյուրընկալել նաև վեհաժողովի մշտական հանձնաժողովների և բյուրոյի նիստերը։
 
Որպես ԱլԳ գործընկեր երկիր, Հայաստանի Հանրապետությունը նրա բոլոր ձևաչափերը (գործադիր, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության) դիտարկել է որպես նորանկախ հանրապետությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության կառույցների և սկզբունքների զարգացման, եվրոպական քաղաքակրթությանն ու հիմնարար արժեքներին առավել մոտ գտնվելու, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական, իրավական, կրթա-մշակութային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնրավարություն։  
 
Բնականաբար 2011 թվականին, երբ հիմնադրվում էր Եվրանեսթ ԽՎ-ը՝ եվրոպական տարածաշրջանը և մասնավորապես նաև Հայաստանն այլ իրավիճակում էին գտնվում։ Որպես երկու գումարումների ԱԺ պատգամավոր, կարող եմ փաստել և հիշեցնել ձեզ, թե Եվրոպական խորհրդարանը և Եվրակառույցները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցներն ինչ սկտիվությամբ և ջանասիրությամբ էին արձանագրում ու արձագանքում ԱլԳ անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։ 2011-18թթ․ դժվար էր անգամ պատկերացնել, որ ԱլԳ անդամ որևէ երկրում կարող էին տեղի ունենալ մարդու քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների ու ազատությունների խախտումներ, և դրանք լինեին անտեսված ժողովրդավարության ջատագով կառույցների կողմից։
 
Եվրանեսթ ԽՎ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև  սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովը տարբեր զեկույցներ են պատրաստել ԱլԳ անդամ երկրներում մարդու հիմնարար իրավունքների և ազատութունների մասին։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ եթե 2012-17թթ․-ին Հայաստանում տեղի ունենար այն, ինչ վերջին յոթ տարիներին տեղի է ունենում՝ ապա անհատի քաղաքական իրավունքների, խոսքի ազատության, տեղական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կրոնական կառույցների ինքնավարության  հարցերը մշտական ռեժիմով տեղ կգտնեին Եվրանեսթ ԽՎ օրակարգում։ 

Այսօրվա աշխարհում շատ բան է փոխվել։ Ցավոք փոխվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները՝ այդ թվում նաև ամենատարբեր իրավունքների և ազատությունների տեսքով։
 
ԱլԳ անդամ մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի բանտերում առ այսօր, ապօրինի կերպով պահվում են մեր հայրենակիցներն, ովքեր հավատալով ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին՝ իրենց գործունեությունը նվիրել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքնին, անվտանգությանն ուազատություններին։
 
Եվրանեսթ ԽՎ ամբիոններից, Հայաստանի պատգամավորները բազմաթիվ անգամ ելույթ են ունեցել՝ նշելով, որ Արցախյան հարցը նախ և առաջ մարդու կենսական իրավունքների, հիմնարար ազատությունների և փրկության հարց է։ 2020-23թթ․ դուք ականատես եղաք, թե Ադրբեջանն ինչպես է վարվել սեփական հայրենիքում, իրենց օջախներում հազարամյակներ ապրած մարդկանց նկատմամբ։ 

Նրանք սպանվել, գերևարվել, սովի են մատնվել և վերջում բռնի տեղահանվել են ամբողջ աշխարհի՝ աջքի առջև։  Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ Եվրոպական խորհրդարանը և ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանները, պատեհ առիթներ կունենան վեր հանելու և պատշաճ ուշադրություն դարձնելու 21-րդ դարում տեղի ունեցած ամենամեծ բռնի տեղահանումներից մեկի ենթարկվածների իրավունքների հարցերին։ 
 
Մեկ այլ հիմնախնդիր է նաև հասարակական-քաղաքական իրավիճակը տասնյակ քաղբանտարկյալներով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում։ Ես անկեղծորեն մտածում եմ, որ ձեզանից շատերը լավ տեղեկացված են, թե իրականում ի՞նչ վիճակում է գտնվում քաղաքական իրավունքի հարցերը Հայաստանում, սակայն ելնելով առկա իրավիճակից՝ դուք առայժմ նպատակահարմար չեք համարում այն դարձնել քննարկաման առարկա։ Համոզված եմ, որ երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք։
 
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք Հայաստան այցելելու համար և արդյունավետ աշխատանք եմ մաղթում վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին
 
Ձեր նախկին գործընկեր,
ՀՀ ԱԺ 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, ԱլԳ ԽՎ հայկական  պատվիրակության նախկին ղեկավար
Արտակ Զաքարյան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եղանակը ՀայաստանումԵղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի ՄեդվեդևՉթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասինՎազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»Էլոն Մասկի կինը՝ չորս երեխաների մայրը հայտարարել է բաժանման մասինBloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված