Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ)

Ավագանու մանդատը դեռ չվերցրած՝ կալանավորում են Վարդան Ղուկասյանի ցուցակի հաջորդ համարին ու նրա եղբորը

Քրեական

aravot.am ը գրում է. Այսօր ձերբակալել ու Շիրակի մարզի քննչական բաժին էին տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երկու թիմակիցներին՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող ֆերմեր երկու եղբայրներին՝ Գևորգ և Տիգրան Ավագյաններին։


Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է նրանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջում է երկամսյա կալանք։ Բանն այն է, որ Տիգրան Ավագյանը Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցության» ավագանու թեկնածու է, ով պիտի մանդատ ստանար Գյումրու կալանավորված ավագանու անդամ Սեդրակ Սահակյանի փոխարեն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ