Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Չեմ հավատում, որ Գյումրու քաղաքապետը կաշառք է վերցրել

Մշակութային

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է ԻՆՁ...»

Խեղաթյուրված իրականություն, մասնատված մի բուռ ժողովուրդ, կիսված եկեղեցի, կեղծ պատարագ... Ուր ենք գնում ու մինչեւ երբ: Այս հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ: Զրույցի ընթացքում նա դժվարությամբ էր զսպում արցունքները, անկեղծ ասած՝ տողորիս հեղինակը եւս:

«ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՐՑՆԵԼ՝ ԴՈՒ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՍ ՔՈ ԱՍԱԾԻՆ…»

— Որեւիցե մեկնաբանություն կարո՞ղ եք տալ այն ամենին, ինչ կատարվում է մեր օրերում՝ արշավ եկեղեցու դեմ, կեղծ պատարագ, ազգի պառակտում.... Ո՞ւր են տանում հայ ժողովրդին:

— Ես դերասանուհի եմ եւ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ուղղակի, այսօր մեր վիճակն այնպիսին է, որ մենք իրավունք չունենք ասել, որ չենք զբաղվում քաղաքականությամբ: Ուզենք-չուզենք մենք դրա մեջ ենք: Գամ սկզբից. ես չեմ ցանկանում ունենալ վարչապետ, ով նույնիսկ մինչ վարչապետ ընտրվելը խաբել է եւ շարունակում է խաբել ինձ: Այն, որ բարձրանում էր սյան վրա եւ արագաչափերը փակում, հետո ասում. «Привет от зимзимова»: Գոռում էր, բայց այդ արագաչափերը, կարմիր գծերը չվերացավ, ավելին՝ թանկացավ: Դրանք շատ մանր բաներ են, բայց նա խաբել է ինձ: Այն, որ գոռում էր. «Արցախը Հայաստան է եւ վերջ», ու մենք այսօր Արցախ չունենք, խաբել է ինձ: Ու անամոթաբար ասում է, որ «Ես այն ժամանակ հայրենասեր էի», իսկ մենք այսօր իրավունք ունենք ոչ հայրենասեր վարչապետ ունենալու, իհարկե՝ չունենք: Այն, որ պատերազմի ողջ ընթացքում խաբեց մի ողջ ժողովրդի, իբր հաղթելու ենք, իբր Ալիեւը խնդրելու է, որ հրադադար լինի: Խաբեց՝ ասելով, որ նա է գերագույն գլխավոր հրամանատարը եւ որ ոչ մեկ չկասկածի իմ հնարավորությունների վրա, կրկին խաբեց: Մենք կորցրեցինք Արցախը, մի ամբողջ սերունդ, մի սերունդ էլ կես մարդ դարձած մի կերպ գոյությունն են քարշ տալիս:

Ես, պարզապես, ցանկանում եմ հանդիպել իրեն եւ ասել՝ դու հավատո՞ւմ ես քո ասածին, որ հնարավոր է ադրբեջանցու հետ խաղաղություն լինի: Ուժն է թելադրում իրավունք: Դու ուժ չունես, դու բանակը կազմաքանդեցիր, ժողովրդի ողնաշարը կոտրեցիր: Ադրբեջանը հիմա ինչ ուզի կանի Հայաստանի հետ: «Խաղաղություն» ասելով զիջենք մեր ամեն ինչը եւ ինքնություն կորցնե՞նք: Ես չեմ հասկանում՝ սա ինչ ծրագիր է, այսքան լավ մշակված, որ մանրուքներից սկսած իրագործում են: Մաշտոց են հանում դասագրքերից, Մասիս սարն են հանում կնիքների վրայից, արշավը Եկեղեցու դեմ, Ծիծեռնակաբերդի շենքը... Չգիտես որն ասես: Ով էր տեսել նման բան: Անգամ Խորհրդային միությունում, երբ աթեիզմն էր տիրում եւ կոմունիստները եկեղեցիներ չէին գնում, միայն հասարակ ժողովուրդն էր գնում եկեղեցի, նույնիսկ այդ ժամանակ նման բան չկար: Այսինքն՝ հիմա մենք դուրս գանք ասենք վարչապետին դեմ ենք, բայց իշխանությանը դեմ չենք , հնարավո՞ր է նման բան, իհարկե՝ ոչ:

Մի բուռ ժողովրդի իրար դեմ են դուրս հանել: Ըստ Ձեզ, սա վաղեմի ՞մշակված ծրագիր է:

— Այն էլ ինչպիսի ատելությամբ: Իրար կոկորդ են կրծում. ո՞ւմ համար, ինչի՞ համար: Ես ավելի քան վստահ եմ, որ ծրագիր է: Սա փայլուն մշակված եւ մտածված ծրագիր է: Այն մարդիկ, ովքեր իրեն չեն ընդունում եւ բարձրաձայնում ու լուծումներ են առաջարկում, նրանք հիմա բանտերում են: Իսկ, ովքեր դեռ բանտում չեն, կարելի է ասել, որ այդ ճանապարհի վրա են: Կամ այս շոուն, որ Գյումրիում սարքեց: Ես չեմ հավատում, որ այս պահին Գյումրու քաղաքապետը կաշառք է վերցրել, քանի որ հրաշալի գիտեր՝ խոշորացույցի տակ են նրա քայլերը: Իսկ հիմա այնքան հեշտ է նմանատիպ հեռախոսազրույցներ սարքելը, նկարներ կեղծելը: Ես իսկապես չեմ հավատում, սակայն եթե նույնիսկ կաշառք է վերցրել, այս ձեւո՞վ են հարցեր լուծում՝ ողջ հրապարակը կարմիր բերետավորները  քաղաքապետարանում լցնելով, դուռ կոտրելով, գողանալով, փախցնելով, նման կե՞րպ են մի «կաշառակերի» հարց լուծում: Հրավիրեիք, կանչեիք, ստուգեիք, կա՛մ կկալանավորեիք, կա՛մ ստորագրություն կտար՝ չհեռանալու վերաբերյալ, նոր գործը կքննեիք, կհասկանայիք: Սա ի՞նչ շոու է: Ժողովրդին ահաբեկելու եւ իրենց կարծեցյալ ուժը ցույց տալու համար, նման բան պետք է կազմակերպվե՞ր:

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻՆ ԻՄ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼ, ԱՍԱՑԻ՝ ԽՆԴՐԵՄ, ՆՇԵՔ, ԲԱՅՑ ԵՍ ՉԵՄ ԳԱ»

Կարծես, Գյումրու վրա էլ մի այլ արշավ է իրականացվում: Նախ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը կալանավորվեց, ապա՝ Գյումրու քաղաքապետը: Մո՞ւռ են հանում:

— Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ մեր սրբազանը, այնքան սթափ ու անալիտիկ ուղեղ ունի, նրա խոսքն այնքան դիպուկ, ճիշտ է ու սրտացավ, որ նկարագրելու չէ: Նա հայրենասեր, հայրենատեր, հայրենացավ է: Սակայն, քանի որ այս իշխանությանը դեմ է, ուրեմն՝ վերջ… Ու բոլորովին կապ չունի, որ դու սիրում ես քո հողն ու ջուրը, որ ուզում ես քո հայրենիքի տերը դու լինես եւ ոչ թե մեր «հարեւանները», բոլորովի՛ն կապ չունի: Դեմ ես, ուրեմն՝ վերջ…

— Մշակույթը թողել, խոսում ենք քաղաքականությունից: Սա, իսկապես, ցավոտ է…

— Այո, շատ: Տեսեք, ես գնում եմ թատրոն, իմ գործն անում եմ, որովհետեւ պիտի անեմ: Իմ 70 ամյակն էր, եւ մեր ղեկավարությունն ասաց, որ ցանկանում են իմ հոբելյանը նշել: Ասացի՝ խնդրեմ, նշեք, բայց ես չեմ գա: Ես իրավունք չունեմ իմ ծնունդը տոն դարձնելու, երբ հինգ հազար մեր ջահելների արյունը դեռ չի չորացել հողի վրա: Երբ մեր գերիները Բաքվի բանտերում են: Ուզում եմ՝ ամեն մեկը պատկերացնի իր վրա՝ ամենաոխերիմ թշնամու երկրում՝ բանտում, դրսի աշխարհից կտրված… Կարմիր Խաչն էլ թողեց գնաց: Դե պատկերացրեք այդ մարդկանց վիճակը: Երբ հանդիպում եմ պատերազմ անցած այդ տղաներին, տեսնում եմ, որ ամեն մեկը մի ձեւով կիսատ է: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է բեմ դուրս գալ ու ուրախանալ, որ 70 ամյակս են նշում:  

«ՄՆԱՅԻ Ի՞ՆՉ ԱՆԵԻ, ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՆՈՒՅՆ ՕԴԸ ՇՆՉԵԼ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ»

— Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշեց իր 160-րդ թատերաշրջանը: Ինչպե՞ս անցկացրեցիք:

— Գեղեցիկ միջոցառում եղավ եւ մեր երիտասարդները համերգային ծրագիր ներկայացրեցին: Դերասանները երգեցին-պարեցին, նշեցին: ԿԳՄՍ նախարարությունից եւս հյուրեր ունեինք՝ նախարար, փոխնախարար, եկել էին նաեւ պատգամավորներ: Հետո թատրոնի նախասրահում սեղաններ էր գցված: Ես, իհարկե, չմնացի. ես չէի կարող նույն օդը շնչել այդ մարդկանց հետ: Կամ մնայի ի՞նչ անեի, գնայի բաժակ խփեի՞, ժպտայի նրանց: Այսինքն, որպեսզի չխոսեի մի բան, որը կփչացներ թատրոնի տոնը, ինչը կդիտարկվեր վերաբերմունք իմ թատրոնի նկատմամբ, նախընտրեցի, պարզապես, գնալ: Գիտեք, ամեն դեպքում, անկախ այն բանից, թե որքան չեմ ընդունում նրանց, պիտի անկեղծ ասեմ, որ ԿԳՄՍ նախարարությունը Գյումրու թատրոնին շատ է աջակցել: Բայց դե, իրենց գործն է եւ պիտի անեն:

— Ուրախանում կամ զարմանում ենք այն ամենի վրա, որը բնական է ու պիտի լինի…

— Այո, ճիշտ եք: Ցավոք, մեր օրերում մտավորականին այնպես են արժեզրկել, որ... Տեսեք, 1988 թվականին Վիկտոր Համբարձումյանն էր հացադուլի նստել: Կյանքդ կտայիր, որ նման մարդու կողքով քայլեիր: Իգիթյան, Կապուտիկյան, այսինքն՝ անուններ, որոնց հետեւից գնալը մեծագույն պատիվ էր: Չգիտեմ, գուցե ժամանակներն ու այսօրվա համացանցը շատ հարաբերություններ փչացնում են եւ արժեզրկում՝ հիմար մեկնաբանություններով, չարախոսություններով: Եթե այսօր մեկին նկատում ես եւ մտածում, որ նա ճիշտ է, կարող է ինչ-որ բան անել եւ արդյունքի հասնել, այնպե՜ս են արժեզրկում տվյալ մարդուն: Եվ դա ոչ միայն իշանություններն են անում, այլ ժողովուրդն էլ է անում: Այսպես ասած, գործ կարում, կեղծ նյութեր հրապարակում: Ողբալի ժամանակներ ենք ապրում, եւ այնպես չէ, որ հաջորդ օրը նախորդ օրվա ապրածդ մեղմում է: Ո՛չ, մեկ այլ, ավելի սարսափելի բան ենք տեսնում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված