Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Երեւանում մետրոյի նոր կայարանի կառուցման համար կհատկացվի 2 մլրդ դրամ

Տնտեսություն

2026թ․ Երեւանի մետրոպոլիտենի զարգացման համար կհատկացվի 5.5 միլիարդ դրամ, որից 2 միլիարդը կուղղվի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հոկտեմբերի 31-ին 2026թ․ պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

«2026թ․ քաղաքաշինության ծրագրի իրականացման համար հատկացվել է 16.6 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորման շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, 2.5 միլիարդ դրամ կհատկացվի Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերակառուցմանը, իսկ 2 միլիարդ՝ նոր կայարանի կառուցմանը»,- ասել է Խուդաթյանը։

 

Բացի այդ, ուղեւորափոխադրումների ծառայությունների համար կծախսվի 1 միլիարդ դրամ։ Այս երեք ծրագրերի համար ընդհանուր առմամբ կհատկացվի 5.5 միլիարդ դրամ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ