Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Սա բացահայտ պատերազմ է հայ ժողովրդի դեմ. Գայանե Ներսիսյան

Մշակութային

«ԵԿԵՂԵՑԻՆ ԾԱՂՐԱՆՔԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋՆ Է»

«
Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ, ով շատերի նման չի հավատում Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության հուշագրին:

«ՄԻ ՆԱԽԱԳԱՀ, ՈՐԸ ՉԻ ՏԱՐԲԵՐՈՒՄ ԱԼԲԱՆԻԱՆ ԱՐՄԵՆԻԱՅԻՑ, ԻՆՉՊԵ՞Ս Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՆՔՈՒՄ»

Տիկին Ներսիսյան, ինչո՞ւ չեք հավատում, որ հնարավոր է հասնել իրական խաղաղության՝ պայմանագրի ստորագրմամբ:

— Մի պարզ պատճառով, խաղաղությունը հենց այնպես, խնդրանքով ձեռք չի բերվում: Որպեսզի երկիրը ունենա խաղաղություն, նախ այն պետք է անվտանգ լինի, հզոր բանակ ունենա, տնտեսություն եւ ճիշտ դիվանագիտություն ունենա, սակայն այդ երեք գործոնը մեր երկրում բացակայում է: Չէ՞ որ խաղաղությունն այս երեք գործոնի արդյունքն է: Դե, բնականաբար, տեսանք այդ ներկայացումը Միացիալ Նահանգներում, եւ ինձ շատ վիրավորում էր մի հանգամանք՝ ժողովրդի մի մասը մտածում է, թե՝ տեսեք, ինչ մեծ հաջողություն է, որ Թրամփն այդպես ժպտալով Ալիեւի եւ այս վարչապետ կոչեցյալի հետ, ձեռք ձեռքի տվեցին եւ ուրախացած թղթեր ցույց տվեցին: Սա, իմ կարծիքով, դատարկաբանություն է: Մի նախագահ, ով նստած էր կենտրոնում եւ իր արժանապատվությունից ցածր էր համարում ասել «Արմենիա» կամ պարզապես չէր տարբերում Ալբանիան Արմենիայից, ինչպե՞ս է խաղաղություն կնքում երկու պետությունների միջեւ: Այնպես որ, սա խաղաղություն չէ, սա մի ֆիկտիվ թուղթ է, որը չի կարող մեր երկրին խաղաղություն բերել: Ես սա ընդամենը որակում եմ՝ որպես նախընտրական քարոզարշավ: Սա հերթական խաբկանքն է, որ ցանկանում են ժողովրդին համոզել, թե այսպիսի մեծ գործեր են անում Հայաստանի համար, եւ այն դեպքում, որ 7 տարի մեր հայրենիքը կործանված վիճակի մեջ է:

Հասանք նրան, որ եկեղեցին են դրել հարվածի տակ եւ հավատացյալ ժողովրդին են պառակտում այլեւս: Դրան գումարած` Հայ Առաքելական եկեղեցուն եւ նրա սպասավորներին ծաղրանքի առարկա են դարձնում աշխարհով մեկ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այո, հասանք դրան, որ միայն եկեղեցին չեն ծաղրում, այլ մի ողջ ժողովրդի: Եկեղեցին դարեր ի վեր մեր հայ ժողովրդի համար եղել է պաշտպան, փրկություն է եղել: Եվ ժողովուրդը հավաքվել է եկեղեցու շուրջ: Կարելի է ասել, որ եկեղեցին նույնիսկ կատարել է պետականության դեր, եւ այսօր, ճիշտ ասացիք, եկեղեցին ծաղրանքի է ենթարկվում: Ես կարծում եմ՝ սա Ադրբեջանի պահանջն է, եւ նրանց հոգեւոր հայրը հրահանգ է տվել, սրանք էլ այստեղ մեր եկեղեցուն են ծաղրում, սպասավորներին վարկաբեկում ու կալանավորում:

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՉԵ՛Ն ԿԱՐՈՂ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՆԴԵԼ»

Լավ, ընդունենք երկրի դե յուրե ղեկավարն Ադրբեջանի հրահանգն է կատարում, իր թիմը եւս, իսկ կարգալույծ քահանայի մատուցած կեղծ պատարագին այցելած քաղաքացիներն ի՞նչ էին անում:

— Չգիտեմ, երեւի այդ մարդիկ Առաքելական եկեղեցու զավակները չեն, որ այդքանը չեն հասկանում: Եկեք նաեւ չմոռանանք, որ մեր երկրում շատ աղանդավորներ կան, որոնց համար հայրենիք, եկեղեցի հասկացողությունները գոյություն չունեն: Նման դեպքերում, որպեսզի հեռուստացույցով ցույց տան, որ ժողովուրդը համակարծիք է վարչապետ կոչեցյալի հետ, ընդամենը օգնության են հասնում այդ աղանդավորներն ու իր շրջապատի մարդիկ: Որպեսզի տպավորություն թողնեն, որ իրենք ճիշտ են, հիմա էլ պայքարում են եկեղեցու համար: Բոլոր կառույցները քանդեցին, մնացել է միայն եկեղեցին: Բայց ես կարծում եմ, որ չեն կարող Հայոց եկեղեցին քանդել: Իհարկե, եկեղեցում էլ կան դավաճաններ, մենք դա տեսանք, սակայն նրանք չեն խանգարի, որ մեր Հայոց եկեղեցին լինի կանգուն, ինչպես եղել է դարեր ի վեր: Մեր ժողովուրդը եկեղեցու կողքին է ու երբեք թույլ չի տա, որ եկեղեցուն դիպչեն:

— Նույն այդ կեղծ պատարագի ժամանակ, երբ քաղաքացին բացականչում է, որ կարգալույծ քահանան իրավունք չունի Սուրբ արարողություն անելու, բացահայտ կերպով փակում են նրա բերանը եւ բռնի ուժով դուրս հանում եկեղեցուց: Նման բան ո՞վ էր տեսել:

— Գիտե՞ք, սա բացահայտ պատերազմ է հայ ժողովրդի դեմ: Այն պատերազմը, որը տեղի ունեցավ 2020 թվականին, հրահրվեց այս վարչապետ կոչեցյալի կողմից: Հիմա էլ այդ պատերազմը մեր ժողովրդի հանդեպ է իրականացվում: Ինչպե՞ս կարելի է ամեն օր մարդկանց կալանավորել, անմեղ մարդկանց բանտ նստեցնել: Հիմա էլ սկսել են խմբակային կալանավորել:

«ԱՅՆՊԻՍԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ, ՈՐ ՆԿԱՐԱԳՐԵԼՈՒ ՉԷ»

— Ի դեպ, օրերս էլ հենց օդանավակայանում կալանավորեցին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին:

— «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով են աշխատում: Ես Դավիթ Համբարձումյանին վաղուց եմ ճանաչում: Նա ուժեղ անձնավորություն է՝ ազնիվ եւ կարգին հայի տեսակ է: Հետեւաբար նրանք, ովքեր ուժեղ են եւ վտանգ են ներկայացնում ներկայիս իշխանությանը, անմիջապես կալանավորում են: Աշխարհում նման բան չի եղել: Անգամ աֆրիկական երկրներում նման բան չես տեսնի: Ամեն առավոտ արթնանում ու ասում եմ՝ տեր Աստված, այսօր ո՞ւմ են ձերբակալելու: Մեր ոստիկանությունն է մեղավոր, որ թույլ է տալիս այս ոճրագործություններն իրականանան: Օրինակ, Գյումրիում ինչ էր կատարվում: Ողջ ոստիկանական կազմը Երեւանից տարվել էր Գյումրի: Ես կարծում եմ՝ այստեղ մի գործընթաց է կատարվում՝ Հայաստանը վերացնելու: Այլ ձեւակերպում չեմ գտնում: Ինչպես Արցախը վերացրին եւ «խաղաղություն» բերեցին, այնպես էլ Հայաստանն են ցանկանում վերացնել եւ «խաղաղություն» բերել: Արցախում ինչքա՜ն խաղաղ է հիմա, մարդ չկա: Այնտեղ հրեական ռազմաբազաներ են տեղադրված: Եվ եթե մենք դեռ շարունակելու ենք հավատալ այդ խաղաղության թղթին, որի հովանավորն էլ, իբրեւ թե, Թրամփն է, ով ուզում է ստանալ Նոբելյան մրցանակ, որպես խաղաղության աղավնի, ուրեմն՝ մենք կործանված ենք:

Երբ եղավ այդ կեղծ պատարագը, շատ քիչ մտավորականներ արձագանքեցին եւ իրենց բողոքն արտահայտեցին: Լավ, էլ ի՞նչ պետք է լինի, որ մտավորականությունը սթափվի:

— Այո, իսկապես: Հայրենասիրությունը ո՛չ հայրենասիրական երգերով է արտահայտվում, ո՛չ Մասիս սար նկարելով: Յուրաքանչյուր ոք, անկախ մասնագիտությունից, պետք է լինի հայրենասեր, իսկ դա նշանակում է պաշտպան լինել հայրենիքին, մտածել նրա ապագայի եւ բարեկեցության մասին: Մենք այսօր այնպիսի ողբերգական վիճակում ենք կանգնած, որ նկարագրելու չէ: Եվ, այո, այս անտարբերությունն ինձ համար էլ է անհասկանալի: Գուցե վախի մթնոլորտ է ստեղծված: Չգիտեմ… Ինձ էլի են նման հարց տվել, թե ինչու է լռում մտավորականությունը, ես միշտ խուսափել եմ այդ պատասխանից, սակայն չեզոք դիրքը եւս չեմ հասկանում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված