Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»

«Փաստ». Բրիտանիան նորից փորձում է սրել իրավիճակը Հայաստանի շուրջ

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին որոշ թուրքական պորտալներում շրջանառվում են հրապարակումներ այն մասին, թե իբր Հայաստանը խաղաղության բանակցությունների քողի տակ զինվում է և պատրաստվում նոր պատերազմի։ Սրանք, անշուշտ, հրապարակ նետվող կեղծ թեզեր են. ինչպես նշում են փորձագետները, իրականում հենց Թուրքիան է փորձում սրել իրավիճակը, իսկ, ըստ USAID-ի նախկին աշխատակիցների կողմից վերջերս հրապարակված տեսանյութի, այս ամենի ետևում կանգնած է Մեծ Բրիտանիան։

Տեսանյութում, որի մասին վերջերս պատմել էինք, մասնագետները նկատում են, որ բրիտանական ռազմաքաղաքական շրջանակները ձգտում են պահպանել մշտական լարվածություն տարածաշրջանում՝ փորձելով վերահսկել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի գործընթացները։ Նրանց նպատակն է թույլ չտալ կայուն խաղաղություն, քանի որ երկարատև հակամարտությունները հնարավորություն են տալիս արտաքին ուժերին պահպանել իրենց ազդեցությունը։

Ի դեպ, փորձագիտական վերլուծություններում նշվում է, որ Լոնդոնը փորձում է վերցնել նախաձեռնությունը ԱՄՆից՝ մասնավորապես USAID-ի ծրագրերի կրճատումից հետո։ Այս հանգամանքը, ըստ վերլուծաբանների, բացում է նոր դաշտ բրիտանական շահերի համար։ Միևնույն ժամանակ, հիշատակվում է, որ նման փորձեր նախկինում իրականացվել են նաև այլ տարածաշրջաններում՝ Հնդկաստանից մինչև Մերձավոր Արևելք, երբ հակամարտությունները դարձել են արտաքին կառավարման գործիք։

Այս ամենի ֆոնին կարևոր է, որ Հայաստանը մնա զգոն և հետևողական՝ պաշտպանելով սեփական շահերը։ Օտար ուժերի ազդեցությունը կարող է փոխվել, բայց մեր երկրի անվտանգությունը պետք է որոշվի բացառապես ազգային շահերով, ոչ թե միջազգային մրցակցության դաշտում։ Նրանց չի հետաքրքրում ինչ-որ մեկի հաղթանակը: Պատերազմն ու մշտական լարվածությունը միշտ ավելի ձեռնտու կլինեն, քան խաղաղությունն ու հանգստությունը։ Դա նրանց ոճն է։ Այդպես ավելի հեշտ է կառավարել ուրիշներին։
Հ.Գ. - Ինչու՞ է USAID-ն կրճատել իր ծրագրերը Հայաստանում։ Պատասխանը պարզ է: Դա Թրամփի ձեռքի գործն է։ Բայց ինչո՞ւ Ռուսաստանը կրճատեց իր ծրագրերը։ Մեծ հարց է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ