Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ռանոսը դարձյալ լուրջ խնդիրներ ունի ակումբում

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ընդգրկվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» այն ֆուտբոլիստների ցանկում, որոնց ակումբը դիտարկում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու տարբերակը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։

22-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 5 խաղի՝ խփելով 1 գոլ։ Սակայն Ռանոսը վերջին երեք լիգայի խաղերում, այդ թվում՝ գավաթային խաղում, չի ընդգրկվել հիմնական թիմի հայտացուցակում։ Դրա փոխարեն նա մեկ խաղ է անցկացրել մյոնխենգլադբախցիների երիտասարդական թիմի կազմում։

Մրցաշրջանի սկզբում, հարձակողական գծում բազմաթիվ վնասվածքների ֆոնին, Ռանոսը համարվում էր ձախ եզրում խաղալու թեկնածու և պարբերաբար խաղաժամանակ էր ստանում։ Սակայն նոր գլխավոր մարզիչ Եվգենի Պոլանսկու նշանակումից և թիմի 5-3-2 դասավորության անցնելուց հետո հայ հարձակվողի շանսերը ավելի պակասեցին։

Ռանոսի իրավիճակը, ինչպես սպասվում է, քննարկման թեմա կլինի ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում, և խաղացողը հնարավոր է դիտարկի կարիերան շարունակելու այլ տարբերակներ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար, այդ թվում՝ վարձակալական հիմունքներով։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ