ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Պեկին
ՄիջազգայինՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շարունակում է իր շրջագայությունը Չինաստանում։ Հանչժոուում աշխատանքային ծրագիրն ավարտելուց հետո նա ժամանել է Պեկին, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Միշուստինը, ինչպես սպասվում է, կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ նոյեմբերի 4-ի առավոտյան։ Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ Ռուսաստանի վարչապետը այցելել էր Պեկին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝