«Մարիաննա» ընկերության սերուցքային պանրի միջից գտել են անհայտ առարկա․ քաղաքացին ահազանգում է (լուսանկարներ)
ՀասարակությունՕգտատերերից մեկը ֆեյսբուքյան «Անվտանգ սնունդ» խմբում գրել է, որ «Մարիաննա» ընկերության սերուցքային պանրի մեջ ինչ-որ անհայտ առարկա է գտել։
«Սերուցքային պանիր շատ ենք օգտագործում և այսօր մեծ անակնկալ ունեինք։ Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչի մաս է և ինչպես է հայտնվել պանրի մեջ։ Ակնկալում եմ ավելի մեծ զգոնություն և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում»,-գրել է նա։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
