Կարլսոն-Կարապետյան հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել.խոսնակ
ՀասարակությունԻ պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցերի` տեղեկացնում եմ, որ Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դեռևս չի կայացել, այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում։ Հարցազրույցի նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է եղել։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Հասկանում եմ, որ ներկայիս իշխանությունները ամեն ինչ իրենց սեփական արշինով են չափում։ Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարզացրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար»,- նշել է նա:
