Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

ՍԱ ՆՄԱՆ Է ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԵՐՋԻՆ «ԴԵՂԻՆ», ԵԹԵ ՈՉ՝ «ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԻՆ»

Վերլուծություն

Այս օ­րե­րին ռու­սա­կան լրատ­վա­կան դաշ­տը, այդ թվում՝ կենտ­րո­նա­կան հե­ռուս­տաա­լիք­ներն ակ­տի­վո­րեն թի­րա­խա­վո­րում են Նի­կոլ Փա­շին­յա­նին` եր­կու հիմ­նա­կան թե­մա­յով: Նախ՝ Գ­յում­րու քա­ղա­քա­պետ Վար­դան Ղու­կաս­յա­նի հետ կապ­ված, ա­պա՝ Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կի:

ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ

Վար­դան Ղու­կաս­յա­նի մա­սով միան­գա­մայն կոշտ քննա­դա­տութ­յան ի­մաստն այն է, որ նրան ձեր­բա­կա­լել են ըն­դա­մե­նը Ռու­սաս­տան-Բ­ե­լա­ռու­սին միա­նա­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին կար­ծիք հայտ­նե­լու հա­մար, ո­րը ի­րա­վա­պահ­նե­րը, հաս­կա­նա­լի է, ոչ ա­ռանց վե­րին ցու­ցում­նե­րի, «ըն­կա­լել» են որ­պես Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան դեմ ուղղ­ված քա­րոզ: Եվ ա­հա, ռու­սա­կան դաշ­տը, հաս­տատ է­լի ոչ ա­ռանց վե­րին ցու­ցում­նե­րի, այդ քայ­լը ա­մե­նա­կոշտ քննա­դա­տե­լով հան­դերձ, նաեւ ա­ռաջ է քա­շում մեկ այլ շատ պարզ հարց: Այն է, որ Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով ո­րո­շում­ներ են կա­յաց­նում ԵՄ գնա­լու մա­սին, ո­րը, ի­հար­կե, ի­րա­վա­պահ­նե­րը չեն հա­մա­րում երկ­րի ան­կա­խութ­յան դեմ քայլ: Այն դեպ­քում, երբ բա­ցա­ռա­պես բո­լոր չա­փա­նիշ­նե­րով ԵՄ-ն, որ­պես միու­թե­նա­կան կա­ռույց, ան­դամ երկր­նե­րի սու­վե­րե­նութ­յու­նը բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի մեծ չա­փե­րով է սահ­մա­նա­փա­կում, քան ՌԴ-­Բե­լա­ռու­սը՝ է­լի որ­պես միու­թե­նա­կան կա­ռույց: Այ­սինքն, ակն­հա­յո­րեն այս ա­մե­նը Մոսկ­վան գնա­հա­տում է, որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման թե­մա՝ ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի եւ դե­պի եվ­րո­պա­կան գլո­բա­լիստ­ներ:

Հա­ջորդ թե­ման նույն ըն­կալ­ման մեջ է: Խոս­քը` Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից մե­կի մա­սին է, ո­րի ի­մաստն այն է, թե հա­յե­րի, ադր­բե­ջան­ցի­նե­րի եւ թուր­քե­րի միջեւ դա­րա­վոր թշնա­ման­քը «ԿԳԲ-ի գործն» էր: Թե ին­չու Նի­կո­լը գնաց-հա­սավ ար­դեն մոտ 35 տա­րի գո­յութ­յուն չու­նե­ցող ԿԳԲ-ին, կամ թե ինչ­պես պետք է ներ­հա­յաս­տան­յան դաշ­տում գնա­հա­տել երկ­րի վար­չա­պե­տի ա­թո­ռին նստած անձ­նա­վո­րութ­յան նման մո­տե­ցում­նե­րը, ա­ռա­վել եւս, երբ ինքն էր ժա­մա­նա­կին հայ­տա­րա­րում՝ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, եւ՝ վերջ», դեռ հար­ցի մի կողմն է: Այս պա­հին ըն­դա­մե­նը ֆիքս­ում ենք՝ ռու­սա­կան լրատ­վա­կան դաշ­տում ե­րե­ւի թե չմնաց ո­րե­ւէ քիչ թե շատ լուրջ աղբ­յուր, ո­րը չքննա­դա­տեր Նի­կո­լին: Ա­վե­լին, ան­գամ ԱԳՆ մա­կար­դա­կով «տա­րա­կու­սանք» հայտ­նե­ցին՝ Փա­շին­յա­նին հի­շեց­նե­լով, որ նրա ա­սած ԿԳԲ-ն ս­տեղծ­վել է ըն­դա­մե­նը 1950-ա­կան­նե­րին, մինչ­դեռ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը տե­ղի է ու­նե­ցել 1915թ.-ին, էլ չա­սած թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի մյուս բո­լոր ծայ­րա­հեղ հա­յատ­յաց գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մա­սին: Ու ռու­սա­կան դաշ­տում գնա­հա­տումն այն է, որ Նի­կո­լը դրսե­ւո­րում է այն կար­գի ռու­սատ­յա­ցութ­յուն, որ հա­նուն դրա պատ­րաստ է ան­գամ հա­մա­գոր­ծակ­ցել հա­յութ­յան դա­րա­վոր թշնա­մու հետ: Նաեւ, որ սա այն մո­տե­ցումն է, որ գլո­բա­լիս­տա­կան դրա­ծո­նե­րը կրում են նաեւ ԱՊՀ (եւ ոչ միայն) այլ երկր­նե­րում եւ ա­ռա­ջին հեր­թին Ուկ­րաի­նա­յում եւ Մոլ­դո­վա­յում:

Բա­ցի այս ա­մե­նից, ռու­սա­կան դաշ­տում նշված նույն ուղղ­վա­ծութ­յան մեջ է ըն­կալ­վում նաեւ Հա­յոց ե­կե­ղե­ցու դեմ ուղղ­ված փա­շին­յա­նա­կան քայ­լե­րը: Այս դեպ­քում ար­դեն այդ ըն­թացքն ուղ­ղա­կիո­րեն հա­մե­մա­տում են Զե­լենս­կու գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հետ, որն ա­վան­դա­կան ուղ­ղա­փա­ռութ­յու­նը տա­րավ դե­պի եվ­րո­պա­յա­հա­ճո ուղ­ղութ­յու­ննե­րով՝ սկսե­լով բան­տար­կել հո­գե­ւո­րա­կան­նե­րին: Այն դեպ­քում, երբ նաեւ Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին է, ի դեմս Մոսկ­վա­յի եւ Հա­մայն Ռու­սիո Կի­րիլ պատ­րիար­քի խորհր­դա­կան, ա­վագ քա­հա­նա Նի­կո­լայ Բա­լա­շո­վի, հան­դես է ե­կել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պաշտ­պա­նութ­յան օգ­տին՝ ընդգծ­մամբ, որ օ­րեն­քով ե­կե­ղե­ցին ան­ջատ է պե­տութ­յու­նից, հայ ժո­ղո­վուր­դը «մե­ծա­պես հար­գում է» իր հոգ­եւոր ա­վան­դույ­թը եւ Նի­կոլ Փա­շին­յա­նին չի տվել այն իր հա­յե­ցո­ղութ­յամբ բա­րե­փո­խե­լու լիա­զո­րութ­յուն. «Աշ­խար­հիկ պե­տութ­յան քա­ղա­քա­կան գոր­ծի­չը ի­րա­վունք չու­նի մի­ջամ­տել ե­կե­ղե­ցա­կան կյան­քի կա­ռուց­ված­քին, ո­րը ո­րոշ­վում է ե­կե­ղե­ցու կա­նո­նա­կան օ­րենք­նե­րով։ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րում է կրո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ա­զա­տութ­յու­նը եւ­ ընդգ­ծում, որ դրանք ինք­նա­վար են եւ­ ան­ջատ պե­տութ­յու­նից»:

Հան­րա­գու­մա­րում, ստա­նում ենք նման պատ­կեր: Շատ նման է, որ Մոսկ­վա­յում ե­կել են այն գնա­հատ­մա­նը, որ Փա­շին­յա­նը, դե­պի Ռու­սաս­տան կամ Եվ­րո­պա ուղղ­վա­ծութ­յան հար­ցով վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել է դե­պի եվ­րագ­լո­բա­լիստ­ներ, կամ առն­վազն դրա ա­մե­նա­վեր­ջին շե­մին է: Այ­սինքն, Մոսկ­վա­յից ե­կող այդ ողջ տե­ղե­կատ­վա­կան հոս­քը կա­րե­լի է ըն­կա­լել կա´մ­ որ­պես հաս­տա­տումն այն բա­նի, որ հե­տայ­սու Նի­կո­լին տես­նում են հենց այդ դաշ­տում, կա´մ, ե­թե դեռ ո­րոշ հույ­սեր կան, որ կփո­խեն ի­րա­վի­ճա­կը, մի ա­մե­նա­վեր­ջին նա­խազ­գու­շա­ցում: Ա­մեն դեպ­քում, մինչ այս էլ կա­յին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ՌԴ նա­խա­գա­հի հետ վեր­ջին հան­դի­պում­նե­րում Նի­կո­լը նման մե­սիջ­ներ ուղ­ղա­կիո­րեն ստա­ցել է: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ, օ­րի­նակ, հա­կաե­կե­ղե­ցա­կան ներ­կա «բեզպ­րե­դե­լը», Ղու­կաս­յա­նին ներ­կա­յաց­ված մե­ղադ­րան­քը, ՊԱԿ-ի թե­մա­յով ե­լույ­թը հա­ջոր­դե­ցին այդ մե­սիջ­նե­րին, շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է դառ­նում, որ խոսքն ար­դեն վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման մա­սին է:

ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔ

Ե­թե այս վեր­ջին տար­բե­րակն է, ա­պա շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս ողջ հայ ժո­ղովր­դի հա­մար՝ ի՞նչ պետք է հի­մա սպա­սել:

Թե­րեւս, այս­տեղ հար­ցին պետք է մի փոքր այլ կող­մից մո­տե­նալ. իսկ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րո­ղութ­յու­ննե­րը Նի­կո­լին հնա­րա­վո­րութ­յուն տա­լի՞ս են գլո­բա­լիս­տա­կան խա­ղե­րով կենտ­րո­նա­նալ, հաշ­վի առ­նե­լով, որ այն հնա­րա­վո­րութ­յու­ննե­րը, ո­րոնք այս հար­ցում ու­նե­ն Զե­լենս­կին եւ Սան­դուն, Հա­յաս­տա­նը չու­նի. ու­ղիղ կապ Եվ­րո­պա­յի հետ:

Նախ, մի կող­մից շատ ակ­տիվ տեմ­պե­րով զար­գա­նում են ռուս-ի­րա­նա­կան հարա­բե­րութ­յուն­նե­րը, այդ թվում՝ ռազ­մա­կան ուղ­ղութ­յամբ: Օ­րի­նակ բե­րենք ի­րա­նա­կան աղբ­յու­րի՝ նա­խօ­րեին ներ­կա­յաց­րած վեր­ջին տե­ղե­կութ­յուն­նե­րից մե­կը. «Ռու­սաս­տա­նի ա­մե­նա­մեծ ռազ­մա­կան տրանս­պոր­տա­յին ինք­նա­թի­ռը՝ Ան-124-ը, ժա­մա­նել է Ի­րան: Այս ինք­նա­թի­ռը կա­րող է տե­ղա­փո­խել ծանր ռազ­մա­կան տեխ­նի­կա, այդ թվում՝ կոր­ծա­նիչ­ներ, հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գեր եւ խո­շոր հրթի­ռա­յին բա­ղադ­րիչ­ներ»: Այս հա­մա­տեքս­տում, պա­տաս­խա­նե­լով լրագ­րո­ղի հար­ցին, թե արդ­յոք Ռու­սաս­տա­նը իս­կա­պե՞ս Ի­րա­նին մա­տա­կա­րա­րում է С-400 հա­մա­կար­գեր եւ Սու-35 կոր­ծա­նիչ­ներ, ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը միայն նշում է. «Մենք որ­եւէ սահ­մա­նա­փա­կում չու­նենք Ի­րա­նի հետ ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցում: Մենք ար­դեն բա­վա­րա­րում ենք նրա կա­րիք­նե­րը՝ հա­մա­ձայն ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի»: Ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն էլ այ­նու­հե­տեւ հա­ղոր­դե­ցին, որ Ի­րան է ժա­մա­նել երկ­րորդ Ան-124 ծանր տրանս­պոր­տա­յին ինք­նա­թի­ռը։ Իսկ ամս­վա ըն­թաց­քում եւս հինգ Ան-124 եւ տասն­յակ այլ բեռ­նա­տար ինք­նա­թի­ռնե­ր հրա­պա­րա­կայ­նո­րեն վայ­րէջք են կա­տա­րել Ի­րա­նում:

Սա ինչ­պես Մոսկ­վա­յի կող­մից թե­րեւս նաեւ ցու­ցադ­րա­կան մե­սիջ է՝ Ի­րա­նը ՌԴ-ի դաշ­նա­կիցն է, եւ այդ երկ­րի ռազ­մա­կան մա­կար­դա­կի ա­ճը Մոսկ­վան (ա­սենք նաեւ Պե­կի­նը) հա­մա­րում են ա­ռաջ­նա­յին ու­շադ­րութ­յան թե­մա: Ըստ այդմ են­թադ­րել, թե Մոսկ­վան նաեւ ինք­նա­հո­սի կմատ­նի դե­պի Ի­րան տա­նող լո­գիս­տի­կա­յի հար­ցը, ո­րը, չմո­ռա­նանք, անց­նում է հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նով, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­լիե­ւը դա լավ հաս­կա­նում է, եւ այն, որ ռուս­նե­րի հետ հայտ­նի սրաց­ում­նե­րից հե­տո գնաց կտրուկ շրջա­դար­ձի, դրա վկա­յութ­յունն է: Թեեւ ի­րա­կա­նում Բա­քուն դեռ պա­հում է Լոն­դո­նի հետ սերտ կա­պե­րը, բայց դա ա­վե­լի շատ, թե­րեւս, ել­նե­լով առ­կա ա­նո­րո­շութ­յուն­նե­րից: Դա հաս­կա­նո՞ւմ է նաեւ Էր­դո­ղա­նը. Ա­մեն դեպ­քում, հա­վակ­նութ­յուն­ներ ներ­կա­յաց­նե­լով հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ, նա պետք է պատ­րաստ լի­նի բախ­վել ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մի հետ, հաշ­վի առ­նե­լով, որ, կրկնենք, Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը ա­ռանց­քա­յին կա­րե­ւո­րութ­յուն են տա­լիս փո­խա­դարձ լո­գիս­տի­կա­յի խնդրին:

Մ­յուս կող­մից, դե­պի Եվ­րո­պա՝ գլո­բա­լիս­տա­կան թեւ թե­քու­մը մեկ այլ խնդիր ու­նի Նի­կո­լի հա­մար: Այն է՝ Թ­րամ­փի եւ գլո­բա­լիստ­նե­րի բա­խու­մը, ո­րը, թե­րեւս, ա­մե­րիկ­յան ներ­կա վար­չա­կազ­մի հա­մար շատ ա­վե­լի էա­կան է, քան ան­գամ Մոսկ­վա­յի հետ հա­կա­սութ­յուն­նե­րը: Օ­րի­նակ, Թ­րամ­փի թի­մը ներ­կա­յումս խո­սում է քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նութ­յու­նից: Եվ այդ ֆո­նին, խո­սակ­ցութ­յուն­ներ կան, որ Հա­յաս­տան կայ­ցե­լի Թ­րամփ կրտսե­րը, ո­րին, ա­սում են, թե ԱՄՆ-ում Նի­կո­լի դես­պանն է հա­ջո­ղաց­րել հրա­վի­րել (ե­րե­ւի եղ­բոր հետ կապ­ված սկան­դա­լը հար­թե­լու հա­մար): Բայց ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ Թ­րամփ կրտսե­րին, ո­րը, ի դեպ, ա­մե­նե­ւին էլ հի­մար կամ գոր­ծից ան­տեղ­յակ մարդ չէ, չի հե­տաքրք­րի, թե այդ ինչ­պե՞ս է լի­նում, որ Հա­յաս­տա­նում սկսել են հո­գե­ւո­րա­կան­նե­րին բանտ նստեց­նել: Կամ, որ­տե՞ղ են դրա ար­մատ­նե­րը:

Կրկ­նենք, սա ըն­դա­մե­նը օ­րի­նակ է: Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, դե­պի գլո­բա­լիստ­ներ թեք­վե­լը Նի­կո­լի հա­մար նույն բա­խում­նա­յին հիմքն է ա­ռա­ջաց­նում թրամ­փա­կան­նե­րի հետ, ո­րը կա նաեւ ռուս­նե­րի հետ: Ժա­մա­նա­կին են­թադ­րե­լու առիթ ու­նե­ցել ենք, որ իր այս քա­ղա­քա­կան կուր­սով Փա­շին­յանն ի­րեն են­թար­կում է առն­վազն ե­րեք գե­րու­ժե­րի ճնշում­նե­րի տակ մնա­լու ռիս­կին, դեռ չհաշ­ված Պե­կի­նին, Ան­կա­րա­յին, Թեհ­րա­նին: Ու ա­մեն ինչ ակ­նար­կում է այն մա­սին, որ հենց այդ փու­լին ենք հա­սել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված