Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

ՆԻԿՈԼԻ ԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ ԹԵՔՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՌԴ-Ի, ԱՅԼ ՆԱԵՎ՝ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ Է ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ

Վերլուծություն

Եվ այս­պես, մինչ Նի­կոլ Փա­շին­յա­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է, թե պատ­րաստ­վում է նո­րից ղե­կա­վա­րել ՔՊ-ի ցու­ցա­կը՝ դեռ էն գլխից քա­րոզ­չութ­յան հիմ­քում դնե­լով «խա­ղա­ղութ­յան» օ­րա­կար­գը, Ա­լիե­ւը հասց­րեց եւս մեկ «ա­կան» դնել այդ փոր­ձե­րի տակ: Փոր­ձենք հաս­կա­նալ, թե հի­մա ինչ է ու­զում Հեյ­դա­րո­վի­չը «խեղճ ու կրակ» Նի­կո­լից:

ՀԻՄԱ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ

­Խոս­քը Ա­լիե­ւի հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յան մա­սին է, թե Հա­յաս­տա­նում ե­ղած-չե­ղածն Ադր­բե­ջա­նինն է: «Ադր­բե­ջան­ցի­նե­րը պետք է ի­մա­նան ի­րենց հա­րուստ պատ­մութ­յու­նը, ի­րենց հին պե­տա­կան ա­վան­դույթ­նե­րը։ Մեր ժո­ղո­վուր­դը միշտ ապ­րել է ըն­դար­ձակ տա­րածք­նե­րում, եւ­ ադր­բե­ջան­ցի­նե­րը մինչ օրս բնակ­վում են մեր ներ­կա­յիս սահ­ման­նե­րի եր­կու կող­մե­րում… Ուս­տի ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րա­դար­ձը ի­րենց պատ­մա­կան հո­ղեր՝ ներ­կա­յիս Հա­յաս­տան, չպետք է վա­խեց­նի հայ ժո­ղովր­դին։ Ես ար­դեն ա­սել եմ, որ մենք պետք է այն­տեղ վե­րա­դառ­նանք ոչ թե տան­կե­րով, այլ մե­քե­նա­նե­րով…»: Ու, որ­պես «ա­պա­ցույց», Ա­լիե­ւը հու­շում է՝ գնա­ցեք, նա­յեք ռու­սա­կան կայ­սե­րա­կան հին քար­տեզ­նե­րը, ո­րոն­ցում «պարզ եր­եւում է, որ ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի տա­րած­քում գրե­թե բո­լոր տե­ղա­նուն­նե­րը ադր­բե­ջա­նա­կան ծա­գում ու­նեն. չկա Ս­եւա­նա լիճ, կա Գ­յոյ­չա լիճ….»:

Ինչ­պես հասց­րել է մեկ­նա­բա­նել ռու­սա­հայ հե­ղի­նա­կա­վոր ա­րե­ւե­լա­գետ Սեմ­յոն Բաղ­դա­սա­րո­վը՝ մին­չեւ 1918թ.-ն Ադր­բե­ջան պետք է լի­ներ, որ մի բան էլ՝ հայ­կա­կան բնա­կա­վայ­րերն ադր­բե­ջա­նա­կան լի­նեին: Բայց այս պա­հին Ա­լիե­ւին պա­տաս­խա­նե­լը չէ, որ խնդիրն է: Ա­ռա­վել եւս, որ Նի­կո­լի զի­նա­կից­ներն ա­ռանց մեզ էլ ան­հաս­կա­նա­լի ակտի­վութ­յամբ սկսե­ցին մե­կը մյու­սի հե­տե­ւից Հեյ­դա­րո­վի­չին ար­ձա­գան­քել, թե դու ո՞ւր էիր, որ Սե­ւա­նա լճի ա­նու­նը Գե­ղա­մա ծով էր եւ այլն: Իսկ ա­հա Սի­մոն­յան Ա­լե­նը փոր­ձեց մեկ­նա­բա­նել Ա­լիե­ւին, թե գի­տե՞ք. « Դա նա­խա­տես­ված է իր ներ­քին լսա­րա­նի հա­մար…»: Եվ, առ­հա­սա­րակ. Ա­լիե­ւը «ա­սում է՝ մենք պետք է մե­քե­նա­նե­րով վե­րա­դառ­նանք, խոս­քը տան­կե­րի մա­սին չի եւ­ այլն: Ես չեմ հաս­կա­նում՝ ին­չու եք դուք դա ա­զա­տագ­րել հաս­կա­նում։ Այ­սինքն, երբ որ մենք խո­սում ենք Ղա­րա­բա­ղի բնա­կիչ­նե­րի վե­րա­դառ­նա­լու մա­սին ի­րենց տներ, մենք տան­կե­րի մա­սի՞ն ենք խո­սում»:

­Բայց չէ, ան­գամ սրա­նով Ա­լե­նը սե­փա­կան շե­ֆի հան­դեպ «մեղք» գոր­ծեց: Այ­սինքն, նրա ա­սած՝ «Ղա­րա­բա­ղի բնա­կիչ­նե­րի վե­րա­դառ­նա­լու մա­սին ի­րենց տներ» թե­ման առ­հա­սա­րակ չպետք է լի­նի ՔՊ-ի լեք­սի­կո­նում: Հա­մե­նայն­դեպս, Նի­կո­լը պնդում է, թե. «Ներ­քին տե­ղա­հան­ված­նե­րի, փախս­տա­կան­նե­րի վե­րա­դար­ձի օ­րա­կար­գը հա­մա­րում եմ վտան­գա­վոր, ո­րով­հետեւ դա նշա­նա­կում է վե­րա­դառ­նալ կոնֆ­լիկ­տի նախ­նա­կան պա­րա­մետ­րե­րին… Ե­թե մենք այ­սօր­վա մեր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի տրա­մա­բա­նութ­յունն ու հիմ­նա­վո­րու­մը փոր­ձենք գտնել պատ­մութ­յան մեջ, դա նշա­նա­կում է, որ մենք չենք հա­վա­տում խա­ղա­ղութ­յա­նը»:

Ա­սել, որ բարձ­րաս­տի­ճան ՔՊ-ա­կան­նե­րից ե­կած այս բուռն ար­ձա­գան­քը ազ­գա­յին խայ­տա­ռա­կութ­յու­նից էլ բե­թար է, կնշա­նա­կի ո­չինչ չա­սել: Բայց դրա­նով հան­դերձ էլ, բաց է մնում հար­ցը՝ Ա­լիե­ւի ին­չին էր պետք նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք, ինչ­պես ցույց տվեց նի­կո­լա­կան­նե­րի նման բուռն ռեակ­ցիան, նրանց հասց­րեց հո­գե­կան ծայ­րա­հեղ լար­վա­ծութ­յան: Չ­նա­յած, այս հար­ցի պա­տաս­խա­նը, շատ նման է, որ աչ­քի ա­ռաջ է:

Այս­պես, մինչ Նի­կոլն ակ­տի­վո­րեն պատ­րաստ­վում է «խա­ղա­ղութ­յան» հո­ղի վրա նա­խընտ­րա­կան քա­րոզ­չութ­յան՝ հույս ու­նե­նա­լով, որ եւս մեկ ժամ­կե­տով կվերց­նի իշ­խա­նութ­յունն ու մի ո­րոշ ժա­մա­նակ էլ կա­զատ­վի ա­րած­նե­րի հա­մար դա­տա­րան ներ­կա­յա­նա­լուց, Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է հի­շեց­նել իր տա­րած­քա­յին հա­վակ­նութ­յուն­նե­րի մա­սին: Այ­սինքն, սրա­նով բա­ռա­ցիո­րեն ոտ­նա­տակ է տա­լիս նի­կո­լա­կան­նե­րի ողջ քա­րոզ­չա­կան հիմ­քը: Ա­ռա­վել եւս, որ «խա­ղա­ղութ­յուն» աս­վածն ար­դեն իսկ մեկ շատ պարզ հար­ցադ­րում է հիմ­նա­վո­րում. բա ո՞ւր է ձեր այդ գո­վեր­գած խա­ղա­ղութ­յան դավ­թա­րը, ին­չո՞ւ Ա­լիեւն այդ­պես էլ չի ստո­րագ­րում: Ու Ա­լիեւն էլ շա­րու­նա­կում է աս­տի­ճա­նա­բար թե­ժաց­նել թե­ման՝ հաս­կաց­նե­լով, որ ե­թե Նի­կո­լից ակն­կա­լիք­նե­րը չար­դա­րա­նան, ա­պա դեռ ին­չեր կա­րող են լի­նել մինչ ընտ­րութ­յուն­նե­րը: Այ­սինքն, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով ու­նենք վատ­թա­րա­գույն ի­րա­վի­ճա­կը. Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի ձե­ւա­վո­րու­մը դար­ձել է կախ­ված Ա­լիե­ւի քմա­հա­ճույք­նե­րից, ա­վե­լի ճիշտ՝ քա­ղա­քա­կան հաշ­վարկ­նե­րից: Ան­կախ այն բա­նից, թե դեռ ինչ­քան Նի­կո­լը կփոր­ձի ար­դա­րաց­նել թուրք-ա­զե­րի­նե­րին, այդ թվում՝ նրանց հետ թշնա­մութ­յան մե­ղա­վո­րութ­յու­նը բար­դե­լով ԿԳԲ-ի վրա:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԱԿԱՆՋՆԵՐԸ»

­Սա­կայն այս ա­մե­նը, ըստ ա­մե­նայ­նի, ի­րա­կա­նութ­յան ըն­դա­մե­նը տե­սա­նե­լի շերտն է, եւ նման է, որ ար­մատ­նե­րը ե­ղել եւ մնում են շատ խո­րը:

Այս­պես, Նի­կո­լի հաս­ցեին ռու­սա­կան տար­բեր աղբ­յուր­նե­րի կող­մից այս օ­րե­րին հղվող քննա­դա­տա­կան հեղե­ղին զու­գա­հեռ, Կ­րեմ­լին մոտ կանգ­նած ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը նաեւ Ա­լիե­ւին ուղղ­ված հե­տաքր­քիր մտքե­րով հան­դես ե­կավ. «Ադր­բե­ջա­նը, ար­տա­քի­նից չե­զո­քութ­յուն պահ­պա­նե­լով հան­դերձ, ա­վե­լի ու ա­վե­լի է ներ­քաշ­վում Ռու­սաս­տա­նի շա­հե­րին ա­վան­դա­բար թշնա­մա­բար տրա­մադր­ված պե­տութ­յուն­նե­րի ու­ղե­ծիր։ Չ­նա­յած Վ­լա­դի­միր Պու­տի­նի եւ Իլ­համ Ա­լի­եւի հան­դի­պու­մից հե­տո Մոսկ­վա­յի հետ հրա­պա­րա­կա­յին դի­մա­կա­յութ­յան նվազ­մա­նը, Բա­քուն ամ­րապն­դում է իր ինս­տի­տու­ցիո­նալ եւ պաշտ­պա­նա­կան կա­պե­րը Արեւ­մուտ­քի հետ… Վեր­ջին քայ­լե­րից մե­կը Ադր­բե­ջա­նի եւ Մեծ Բ­րի­տա­նիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յուն­նե­րի կող­մից 2026-2027 թվա­կան­նե­րի երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ծրագ­րի ստո­րագ­րումն էր։ Հաշ­վի առ­նե­լով Լոն­դո­նի դա­շին­քը Ան­կա­րա­յի հետ, ինչ­պես նաեւ Բ­րի­տա­նիա­յի ա­ճող ազ­դե­ցութ­յու­նը Թուր­քիա­յում, Հա­րա­վա­յին Կով­կա­սում եւ Սեւ­ծով­յան տա­րա­ծաշր­ջա­նում, սա ազ­դա­րա­րում է Մոսկ­վա­յի դեմ դա­շին­քի ստեղծ­ման մա­սին։ Միեւ­նույն ժա­մա­նակ, Բա­քուն պատ­րաս­տում է ա­վե­լի խո­րը հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ձեւա­չափ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ, ո­րը արդ­յու­նա­վե­տո­րեն կծա­ռա­յի որ­պես քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան ար­տա­քին վե­րահս­կո­ղութ­յան մի­ջոց: Ադր­բե­ջա­նը նաեւ նշա­նա­կա­լի դեր է խա­ղում Թ­յուր­քա­կան պե­տութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պութ­յու­նում (ԹՊԿ)։ Սա եր­կի­րը դարձ­նում է կար­եւոր օ­ղակ գլո­բա­լիստ­նե­րի ռազ­մա­վա­րութ­յան մեջ՝ Ռու­սաս­տա­նին ար­տա­քին սահ­մա­նին աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նո­րեն շրջա­պա­տե­լու հա­մար։ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը եւ Լոն­դո­նը Մեծ Կով­կա­սը դի­տար­կում են ոչ միայն Մոսկ­վա­յի, այլեւ Թեհ­րա­նի հետ առ­ճա­կատ­ման հա­մա­տեքս­տում, ին­չը մե­ծաց­նում է լար­վա­ծութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում եւ զ­գա­լիո­րեն նվա­զեց­նում Բաք­վի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը»: Արդ­յուն­քում այս ի­րա­վի­ճա­կը. «Ոչ միայն մար­տահ­րա­վեր­ներ է ստեղ­ծում Ռու­սաս­տա­նի անվ­տան­գութ­յան հա­մար, այլեւ փո­խում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան ընդ­հա­նուր հա­մա­տեքս­տը։ Ա­վե­լին, նույ­նիսկ Մոսկ­վա­յի եւ Բաք­վի միջեւ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ժա­մա­նա­կա­վոր դեէս­կա­լա­ցիան չի փո­խի Ռու­սաս­տա­նի` Հա­րա­վա­յին Կով­կա­սից մե­կու­սաց­ման եր­կա­րա­ժամ­կետ մի­տու­մը։ Այս պայ­ման­նե­րում Ռու­սաս­տա­նը կամ ստիպ­ված կլի­նի հար­մա­րեց­նել իր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը…»:

­Կարճ ա­սած, Մոսկ­վան ի ցույց է դնում, որ Ա­լիե­ւի վեր­ջին մեր­ձեց­ման փոր­ձե­րը հա­մա­րում է ըն­դա­մե­նը կրկնա­կի խաղ՝ «կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սութ­յան» քո­ղի տակ՝ Բ­րի­տա­նիա­յի եւ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի օգ­տին: Եվ ա­հա այս ֆո­նին, ի­հար­կե, Բ­րի­տա­նիա­յից նաեւ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ դիր­քե­րը պա­հե­լուն ուղղ­ված քայ­լեր սկսե­ցին նկատ­վել: Այդ թվում՝ նոր դես­պան Ա­լեք­սանդ­րա Քոու­լի եւ Նի­կո­լի` օ­րերս կա­յա­ցած հան­դիպ­ման տես­քով, որ­տեղ, գո­նե ըստ պաշ­տո­նա­կան հա­ղորդ­ման, քննար­կում­նե­րի հիմ­նա­կան թե­ման էր «Երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բարձ­րա­ցու­մը դե­պի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յուն, Հա­յաս­տան-Ադր­բե­ջան խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան ու­ղի­նե­րի բա­ցու­մը»: Ե­թե սրան ա­վե­լաց­նում ենք նաեւ Ադր­բե­ջա­նի ուղ­ղութ­յամբ բրի­տա­նա­ցի­նե­րի ներ­կա ռազ­մա­կան-ռազ­մա­վա­րա­կան խո­րա­ցում­նե­րը, ա­պա պատ­կե­րը սկսում է դառ­նալ ա­վե­լի ամ­բող­ջա­կան: Հա­մե­նայն­դեպս այն, որ Նի­կո­լը սկսել է գլո­բա­լիստ­նե­րի օգ­տին վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման տա­րաբ­նույթ գոր­ծո­ղութ­յուն­ներ ի ցույց դնել, սկսած թուրք-ա­զե­րի­նե­րի հետ թշնա­մութ­յու­նը ռուս­նե­րի վրա բար­դե­լուց, վեր­ջաց­րած ե­կե­ղե­ցու նկատ­մամբ հա­լա­ծանք­նե­րով, թե­րեւս ար­դեն իսկ ազ­դակ է, որ բրի­տա­նա­ցի­նե­րը հա­մա­ռո­րեն փոր­ձում են ա­ռաջ տա­նե­լ Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ա­ռանց­քի ստեղծ­ման հին ծրագ­րե­րը: Ինչ­քա­նո՞վ կստաց­վի, հաշ­վի առ­նե­լով նաեւ Բ­րի­տա­նիա­յի ներ­քին կա­տաստ­րո­ֆիկ ի­րո­ղութ­յու­նն­երը, դա հար­ցի մի կողմն է: Բայց որ նման մի վեր­ջին փորձ պետք է լի­ներ, դա սպա­սե­լի էր:

ԱՄՆ-ՈՒՄ ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՈՎ

Ինչ վե­րա­բե­րում է ա­մե­րի­կա­ցի­նե­րին, ա­պա այս օ­րե­րին մեկ հե­տաքր­քիր փաստ նկատ­վեց: Խոս­քը «Մեր ձեւով» շարժ­ման հա­մա­կար­գող Նա­րեկ Կա­րա­պետ­յա­նի` ԱՄՆ մեկ­նե­լու եւ հայտ­նի լրագ­րող Թա­քեր Կարլ­սո­նին հար­ցազ­րույց տա­լու մա­սին է: Կարլ­սո­նը, հի­շեց­նենք, հայտ­նի է մի կող­մից, որ­պես թրամ­փիս­տա­կան շարժ­ման կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ եւ մյուս կող­մից այն մա­կար­դա­կի լրագ­րող, ով հար­ցազ­րույց­ներ է ու­նե­նում միայն ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան ան­ձանց հետ: Թե­կու­զեւ կա­րե­լի է հի­շեց­նել Պու­տի­նի հետ հար­ցազ­րույ­ցը, ո­րին հա­ջոր­դեց Թ­րամ­փի հետ սերտ գոր­ծակ­ցութ­յան փու­լը:

Այ­սինքն, ե­թե նաեւ Նա­րեկ Կա­րա­պետ­յա­նի հետ է նա զրու­ցում, ա­պա դա նշա­նա­կում է, որ ո­րո­շա­կի հե­տաքրք­րութ­յուն «Մեր ձեւով» շար­ժու­մը, այն է՝ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նը ԱՄՆ-ում ներ­կա­յաց­նում է: Ի­հար­կե, դեռ չա­սենք, որ դա ոչ թե լրագ­րո­ղի, այլ՝ Թ­րամ­փի վար­չա­կազ­մի հե­տաքրք­րութ­յունն է: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ դեպ­քում կնշա­նա­կի, որ Ս­պի­տակ տունն ու­նի նաեւ հե­տաքրքր­վա­ծութ­յուն Նի­կո­լին հնա­րա­վոր փո­խա­րի­նո­ղի թե­մա­յով, այն է՝ Փա­շին­յա­նի հետ կապ­ված ինչ-որ հաշ­վարկ­ներ այն­տեղ այ­լեւս չու­նեն: Ընդ ո­րում, այս­տեղ տրա­մա­բա­նութ­յուն կա­րող է լի­նել. Նի­կո­լի գլո­բա­լիս­տա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը ոչ միայն Մոսկ­վա­յի, այլ նաեւ՝ Վա­շինգ­տո­նի հա­մար է ա­նըն­դու­նե­լի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված