Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ՔՊ-ի հակադիր ուժերի հետ. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՉար լեզուներն ասում են, թե Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ՔՊ-ի հակադիր ուժերի հետ՝ փորձելով նրանց հետ հարաբերությունները լավացնել ու համագործակցության եզրեր գտնել՝ փոխշահավետ ֆինանսական առումով: Ըստ նույն շշուկների` Ավինյանը փորձում է գլխանց իր ճարը տեսնել, որպեսզի ընտրություններին Նիկոլ Փաշինյանի պարտվելու դեպքում՝ կարողանա շարունակել պաշտոնավարել իբրեւ քաղաքապետ: Այս առումով վերջինիս խորը կասկածանքով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանը: Նա չի բացառում, որ ամենավճռական պահին առաջիններից հենց Ավինյան Տիգրանն է գցելու իրեն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
