Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Պատիվ ու հպարտություն է Հայաստանի հավաքականում հանդես գալը. Բանդիկյանը` հավաքական առաջին հրավերի մասին

Սպորտ

Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում տանը կխաղա Հունգարիայի հետ, իսկ նոյեմբերի 16-ին արտագնա խաղում կանցկացնի ընտրական փուլի եզրափակիչ հանդիպումը Պորտուգալիայի հետ։ Նոյեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հրապարակել է նոյեմբերյան առաջիկա հանդիպումներին մասնակցող խաղացողների ցուցակը։ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը Metaratings.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքական իր առաջին հրավերը։

«Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալն ինձ համար պատիվ է և հպարտություն։ Շատ ուրախ էի հրավերով, երկար էի սպասում դրան։ Զգացմունքները բարձրագույնն են։

Ես զրույց ունեցա գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Ամբողջը չեմ պատմի։ Բայց նա ասաց, որ ես հրավիրվում եմ, որպեսզի ներգրավվեմ թիմի կազմում և ընկերանամ տղաների հետ։ Ես նախկինում արդեն 2-3 օր եղել եմ հավաքականի ճամբարում։ Կհասկանամ այն սկզբունքները, որոնք ինձնից պահանջվում են, և կփորձեմ օգտակար լինել Հայաստանի հավաքականին», — ասել է Բանդիկյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ