ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

«Փաստ». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին ցնցումների մեջ է գցել իշխանություններին

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ձևով» շարժման խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկյան հեղինակավոր հարթակում ցնցումների մեջ է գցել իշխանություններին։ Մեր տեղեկություններով, Թաքեր Կարլսոնի հետ նրա հարցազրույցի լուրն իմանալուց հետո ֆեյքերի ՊՈԱԿ-ը մոբիլիզացրել է ամբողջ ռեսուրսը, այդ թվում՝ սատելիտ «ֆեսբուքչիներին» ու ՊՈԱԿ-ի «կուրացիայի» տակ գտնվող տելեգրամյան ալիքները՝ «ստերի գործարանի» թողարկած կեղտոտ քարոզչությունը տիրաժավորելու համար։

Մասնավորաբար, բացի քպական «սազանդարներից», այդ գործին է լծվել «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը։ Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց դեմքերով տարածած կեղծիքն ու սուտը իշխանականները ստիպված են լինում դատարաններում հերքել ու տարբեր «կրուտիտներով» արդարանալ, որոշել են պատասխանատվությունից խուսափելու համար «օդում կախված» հարթակն օգտագործել, որը չունի գրանցման հասցե ու փաստացի պատասխանատվության դաշտից դուրս է։
Հետաքրքիր է՝ այս կարգի հարթակներն աշխատեցնողները «դուխ» կունենա՞ն այդ կեղծ քարոզչությունն անել բացահայտված։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանություններին կատաղեցրել է նաև այն հանգամանքը, որ հանրաճանաչ քաղաքական վերլուծաբան և հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնը հետխորհրդային երկրներից հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և Նարեկ Կարապետյանից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ