«Իրավունք». Լեվոն Քոչարյանը հազիվ թե ղեկավարի դաշինքի ցուցակը
Մամուլի տեսություն«Իրավունք»-ը գրում է.
«Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի` քոչարյանական թեւում լուրջ քննարկումների առիթ է դարձել ԱԺ ընտրությունների ցուցակում Լեւոն Քոչարյանի՝ առաջին տեղով հնարավոր առաջադրման թեման: Ըստ աղբյուրի` թեեւ այս մասին դեռ հստակ խոսակցություններ եւ առաջարկ չեն եղել, սակայն նախկին մտորումները, որ Քոչարյանը որդուն պատրաստում է լիդերային դերի, արդեն իսկ նման խոսակցությունների առիթ են տվել, եւ այդ ամենը հասնում է «վերեւներին»:
«Իմ կարծիքով` թիմի ներսում դրանք հատուկ տարածվող խոսակցութուններ են՝ ռեակցիա ստուգելու համար: Բայց տեղյակ եմ, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը նման ռիսկային քայլի չի գնալու, քանի որ ռեակցիան, մեղմ ասած, նեգատիվ է: Թիմում անգամ չեն ուզում պատկերացնել, որ, օրինակ, ՀՅԴ-ի կարգի կուսակցությունը, քաղաքական ուղղություն դեռ նոր-նոր ոտք դնող Լեւոնի առաջնորդությամբ կարող է գնալ ընտրությունների: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը եւս հասկանում է, որ վիճակը շատ բարդ է, կարող է անգամ առաջանալ անցողիկ շեմը հաղթարահելու խնդիր: Իսկ Լեւոնին առաջին պլան բելերով, ոչ միայն չի մեղմի հանրային նեգատիվը, այլ կարող է ավելի սրել: Այսինքն, Լեւոն Քոչարյանն արդեն ունի պատգամավորական դիրք, եւ ասել, թե ինչ-որ բանով կարողացել է աչքի ընկնել, սխալ կլինի: Եվ դա, իհարկե, լավ հասկանում է ինչպես հանրությունը, այնպես էլ՝ թիմի ներսում»»:
