Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌՊԼ-ն երկու գլուխ բարձր է Սերբիայի առաջնությունից. Տիկնիզյան

Սպորտ

«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Коммент.Шоу» հաղորդաշարի ժամանակ խոսել է  Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ու Սերբիայի Սուպերլիգայի տարբերությունների մասին.

«Ես չեմ պատրաստվում ստել ու ասել, թե Սուպերլիգան ավելի ուժեղ է, քան Ռուսաստանի Պրեմիեր լիգան։ Ո՛չ, ընդհակառակը, ՌՊԼ-ը Սուպերլիգայից երկու գլուխ բարձրակարգ է, և ես դա գիտակցում էի, երբ գալիս էի Սերբիա, բայց այստեղ կա մի բան, որը, ցավոք, այսօր Ռուսաստանը չունի՝  եվրագավաթներ։

Այսօր դու խաղում ես «Սուբոտիցայի» դեմ, իսկ երեք օր հետո՝ «Լիլի»։ Որոշումների ընդունման արագությունը լրիվ այլ է։ Դրա համար, երբ խաղում ես ներքին առաջնությունում, պարտավոր ես նույն կերպ աշխատել` առավելագույն պատասխանատվությամբ՝ անկախ մրցակցից։

Այստեղ դա գլխավոր կանոնն ու հիմնական սկզբունքն է։
Մենք չենք նայում մրցակցին և խաղում ենք մեր դինամիկայի շնորհիվ, յուրաքանչյուրը գործում է այնպես, ինչպես կգործեր Եվրոպայի լիգայի կամ Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմի դեմ»,- ասել է հայ ֆուտբոլիստը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ