ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Այնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համար

Անարմատ ծառերը ամենից բարձր են խշխշում քամու պահին, բայց ամենից առաջ իրենք են տապալվում. Իրանահայ խմբագիր

Հանդիպում

Հայկական կողմի հայտարարություններն ի պատասխան Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարության, թե պատմական քարտեզների վրա Սևան անունով լիճ չկա, այն նշված է որպես Գյոյչա: կան կարծիքներ, որ նման հայտարարությունները Ադրբեջանի ղեկավարը հնչեցնում է իր ներքին լսարանի համար, ու պետք չէ դրանք լուրջ ընդունել, մի բան էլ արձագանքել: Համակարծի՞ք են արդյ՞ոք այս հարցի վերաբերյալ Թեհրանում  «Իրավունքի» հետ զրույցում պատասխանում է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը.

- Ալիևը բազմաթիվ հակասական հայտարարություններ է անում, բնականաբար ցանկացած հիմարաբանության համար պետք չէ ժամավաճառ լինել, բայց մեկ-մեկ էլ նման հայտարարություններ անողներին պիտի հիշեցնել, որ «թագավորը մերկ է», նամանավանդ եթե հենց «թագավորն» է հայտարարություն կատարողը, որ հիշեն իրենց տեղը: Այնպես որ շատ տեղին եմ համարում ՀՀ իշխանության ներկայացուցիչների կոնկրետ պատասխանն այդ հարցով:

Անարմատ ծառերը ամենից բարձր են խշխշում քամու պահին, բայց ամենից առաջ իրենք են տապալվում: Ադրբեջանի նախագահը շատ լավ գիտի, որ իր երկրի պատմությունը ավելի կարճ է քան Կոկակոլայի ընկերության, դրա համար էլ փրփրում է: Ով չգիտի, որ դեռ մինչև 1926 թվականի Խորհրդային վիճակագրական աղյուսակներում բացակայում էր ադրբեջանական ժողովուրդ անունը և Ալիևի ապուպապերին որպես թաթար էին ճանաչում: 

-Ղազախական եւ ռուսական ցորենի առաջին խմբաքանակը արդեն հասել Հայաստան՝ Ակտաու-Բաքու երկաթուղով։ Հայ փորձագետները տեղի ունեցողը անվանում են «թուրքական միջանցքի» սկիզբ, Ձեր գնահատականը։

- Իհարկե, ես Ձեր նման չէի ընդհանրացնի, որովհետև ոչ բոլոր հայ փորձագետներն են նման կարծիքի:

Ինչևէ, ցանկացած հարց քննարկելիս պիտի պատասխանել մի կարևոր հարցի, որն է Հայաստանի Հանրապետության շահը, եթե դրանից օգուտ չունի հայկական կողմը, անկախ նրանից, որ եղածը իրենից ինչ է ներկայացնում՝ թուրքական, ռուսական թե ամերիկյան միջանցք, պետք չէ խանդավառվել դրանով, բայց եթե առաջին օգտվողը Հայաստանն է, ապա պետք է ավելի պատասխանատու մոտենալ հարցին և միայն հանուն հակառակելու, կամ ինչ որ կողմի գոհացնելու նպատակով, չանել նման հայտարարություններ: 

- Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ «այլևս պատերազմ չի լինի», իսկ ըստ Ձե՞զ։

- Կարծում եմ պետք չէ պետական այրերի նման հայտարարություններին կառչել, քանի որ նման հայտարարություններում պահված է նաև պատգամ տարբեր կողմերին: Անտարակույս ՀՀ կառավարության ներկայացուցիչները շատ լավ գիտակցում են, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո նույնիսկ հարյուր տոկոսով չի վերանում պատերազմի վտանգը, հենց այդ պատճառով էլ, հակառակ նախորդների, հույսն այս կամ այն «դաշնակիցի» վրա չի դնում, այլ ամեն ինչ անում են հայկական բանակի արդիականացման և արհեստավարժության համար:

-Առհասարակ ինչպես են գնահատում Իրանում հայաստանյան իշխանությունների արտաքին քաղաքականությունը։

- Թեև իրանական կողմը որոշ մտահոգություններ ունի ՀՀ-ում ամերիկյան հնարավոր ներկայության առնչությամբ, դրանով հանդերձ պաշտոնական Թեհրանը գիտակցում է, որ Հայաստանը դավաճանված է իր այսպես կոչված դաշնակիցների կողմից և պարտավորված իր անվտանգությունը փնտրում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության շրջանակներում: Իրանի գնահատականը ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման և Վաշինգտոնում կայացած համաձայնությունների կապակցությամբ պարզ ապացույցն են այն բանի, որ Թեհրանը հասկացողություն է ցուցաբերում իր բարեկամ Երևանի նկատմամբ և նույնիսկ իր օժանդակությունն է առաջարկում որոշ հարցերում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդըՇՏԱՊ. Բավ է ողբաք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված