Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Վահե Սուքիասյանը՝ չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ փոխչեմպիոն

Սպորտ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է պատանիների արդյունքները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված 2025 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:

Վահե Սուքիասյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն: Բենիկ Ագասարովը կիսել է 2-5-րդ հորիզոնականները Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Բենիկը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Մանվել Առաքելյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում: Սերգեյ Ենոքյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում:

Դավիթ Մելքոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Նվարդ Հայրապետյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում: Անի Ավետիսյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում: Մանվել Վարդանյանը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում: Պոլինա Կոբակը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում: Դավիթ Դալալոյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում:

Առաջնության շրջանակներում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Սերգեյ Ենոքյանը (+190,8), Վիկտորյա Շառաջյանը (+178), Համլետ Հարությունյանը (+136,4), Լիլիթ Կասինյանը (+119,6), Միքայել Սարգսյանը (+110,8), Մանե Հակոբյանը (+99,6), Ալիսա Հակոբովան (+97,6), Մանվել Վարդանյանը (+95,6), Մարկ Մարգարյանը (+92) և Արիանա Չիլինգարյանը (+91,2):]

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ