Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գոռ Մինասյանը` Իսլամական համերաշխության խաղերի չեմպիոն

Սպորտ

Բահրեյնի հավաքականը  ներկայացնող հայ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավարտված  Իսլամական համերաշխության խաղերում ոսկե մեդալ է նվաճել գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում։

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը, բրոնզե մեդալակիրն ու աշխարհի քառակի փոխչեմպիոնը երկամարտում ցույց է տվել 460 կգ (213 + 247) արդյունք՝ սահմանելով Ասիայի նոր ռեկորդ թե՛ պոկումում, թե՛ երկամարտի ընդհանուր հաշվարկում։

31-ամյա Մինասյանը ոսկու համար պայքարում հաղթել է Իրաքի ներկայացուցիչ Ալի Ռուբայավիին (458 կգ՝ 212 + 246) և Իրանի ներկայացուցիչ Ռեզա Հասանպուրին (425 կգ՝ 182 + 243)։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ