Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին

«Փաստ». Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ

Հասարակություն

«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որդիները վերջին տարիներին ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի սանկցիաների ձևավորման գործընթացում։

Որոշ դեպքերում դրանց հիմքում տեղ է գտել Հարությունյանների անձնական հաշվեհարդարը։ Նրանք դիմել են Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ФБК-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին, որը գործում է հակակոռուպցիոն բացահայտումների ձևաչափով, ֆինանսավորվում է արևմտյան կառույցների միջոցով և հաճախ օգտագործվում է որպես առանցքային օղակ՝ սանկցիաների համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ ձևավորելու նպատակով։
Նրանց կողմից ФБК -ին փոխանցված նյութերի հիման վրա պատրաստվել են համապատասխան «փաթեթավորված» տեղեկագրեր, որոնք ուղարկվել են արևմտյան գործընկերներին։ Այդ մեխանիզմը, մեր տվյալներով, դարձել է մի շարք սանկցիաների գործարկման հիմք։

Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Միքայել Հարությունյանը շարունակում է ապրել Ռուսաստանում, մինչդեռ նրա որդիները համագործակցում են արևմտյան ամենահակառուսական կառույցներից մեկի՝ ФБК-ի հետ՝ ռուսական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ սանկցիոն գործընթացներում մասնակցելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ