Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Ինչ էր թաքցրել բաղրամյանցին տան բակում գտնվող անիվների մեջ. ՔՐԵԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ

Քրեական

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 34-ամյա բնակիչն իր մոտ եւ տնամերձ այգում կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում։

Նոյեմբերի 6-ին 34-ամյա երիտասարդը հայտնաբեվել, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է չոր ածխացած զանգվածով կաթուցիչ եւ 2,94 գրամ թմրանյութի նմանվող զանգված։

Բաղրամյանի 34-ամյա բնակիչը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա երիտասարդի տան բակում գտնվող անիվների մեջ հայտնաբերվել է 7,43 գրամ կանեփից պատրաստված զանգված։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

ՎԱԳՈՆ-ՏՆԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՀԵՔԻԱԹԻ ՀԵՐՈՍՆԵՐ ՉԷԻՆ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայկավան գյուղի 53-ամյա բնակիչը Զառիշատ գյուղի վարչական տարածքի արոտավայրում գտնվող իր վագոն-տնակում թմրամիջոց է պահում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 6-ին կատարված զննությամբ 53-ամյա տղամարդու վագոն-տնակում հայտնաբերվել է 77 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Նախաքննությունը շարունակվում է։

ԻՆՉՈՒ ԵՆ ԿՈՒՄԱՅՐԻԻ ԲԱԺԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ 24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ

Շիրակի մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկությունները, նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալել եւ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի 24-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16,51 գրամ կանեփանման կիսաչոր զանգված։ 24-ամյա գյումրեցին եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

66-ԱՄՅԱ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 66-ամյա բնակիչը ավտոտնակում թմրամիջոց է պահում։ Նոյեմբերի 10-ին նա ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել 66-ամյա տղամարդու տանը կից ավտոտնակում: Հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 13 գրամ զանգված. գյումրեցի տղամարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:

Նախաքննությունը շարունակվում է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ