ԱԱ-2026. Փլեյ-օֆֆի զամբյուղները Անկարայում Զելենսկին հանդիպել է Էրդողանի հետ Ավարտվել է աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը. Որ թիմերը նվաճեցին ուղեգրեր Թրամփի վարչակազմը հույս ունի մինչև ամսվա վերջ հասնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի Պեսկովը հերքել է Axios-ի այն հրապարակումը, որտեղ խոսվում էր, թե ՌԴ-ն և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա Կոռուպցիոն սկանդալի պատճառով Ուկրաինայի վարչապետը հրաժարվել է հաշվետվություն ներկայացնել Ռադային Զելենսկին այլևս չի ազդում Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա Բայրամով.Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ուղղությամբ աշխատանքները արագացնելու հարցում Տիկի՛ն Գալյան, մարսելու՞ եք, հանցախմբի ղեկավարի հրամաններով եք առաջնորդվում, ՔԿՀ-ի բնակիչ կդառնաք Ռուսական ուժերը գրեթե ամբողջությամբ գրավել են Նովոպավլովկան (Քարտեզ)

Դրսից կանա՞յք են «ներկրելու», թե՞ կամաց-կամաց բազմակնությունն են օրինականացնելու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ «փայլել» է իր վարքագծով՝ սոցցանցերում իրեն դրսեւորելով, համենայնդեպս, իր պաշտոնին ոչ հարիր: Լրագրող Կորյուն Սիմոնյանին Եղոյանը հրապարակային գրել է. «Դու ինչ-որ շա՞տ չես լեզվիդ տալիս»։ Երբ լրագրողը փորձել է հորդորել պատգամավորին պահպանել կոռեկտությունը, վերջինս ոչ միայն չի սթափվել, այլ շարունակել է նույն «քուչի» տոնով. «Բա քեզ ո՞վ պիտի կոռեկտ պահի»։ Այսպես, իշխող ուժի ներկայացուցիչը, որը պիտի լիներ ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների կրողը, փաստորեն, իրեն թույլ է տալիս խոսել թաղային «առյուծի» կեցվածքով՝ մոռանալով, որ լրագրողը հանրային վերահսկողության գործառույթ ունի, ոչ թե իշխանական քմահաճույքները սպասարկող։ Սա՞ է այն «նոր որակի քաղաքական մշակույթը», որի մասին խոսում են ՔՊ-ականները։ Եթե ժողովրդավարության «բաստիոնում» այսպիսի վարքագիծն է նորմ դարձել, մնում է միայն հարցնել՝ իսկ ո՞ւր մնաց խոսքի ազատությունը, հարգանքը մամուլի հանդեպ, եւ ամենակարեւորը՝ պետական պաշտոնյայի պատշաճ վարքը: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ պատգամավորը հեգնել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի կազմակերպած խաղարկությունը՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ՝ գրելով. «Արման Թաթոյանը խաղարկում է չորս iPad, մեկ նոթբուք եւ խրախուսական այլ մրցանակներ. խաղացեք, որ շահեք, ժողովուրդ ջան», ինչին արձագանքնելով լրագրողն էլ հուշել էր. «Աննա Հակոբյանը երիտասարդ ուսանող էր, չէ՞, թող մասնակցի»: Եղոյանը բորբոքվել էր Փաշինյանի զուգընկերուհուն «երիտասարդ», թե՞ «ուսանող» համարելուց, դժվար է ասել:

Ինչ վերաբերում է ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ, սա էլ մի ուրիշ զարմանալի պատմություն է: Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարել է, որ ուսանողների միջազգային օրը կանցկացնի բաց դասախոսություն՝ պաշտոնյաների վարքի, իրավունքների եւ երիտասարդների պահանջատիրության թեմայով, ինչպես նաեւ կկազմակերպի խաղարկություն՝ iPad-ների, notebook-ի եւ այլ մրցանակներ շահելու հնարավորությամբ։ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով վերոնշյալին, նշել է, որ ինչպես Թաթոյանի, այնպես էլ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «Նժար» նախաձեռնությունները խոստանում են նյութական խրախուսանքներ՝ տեխնիկա կամ գումար։ Նա հարց է բարձրացրել՝ որտեղի՞ց են նման նախաձեռնությունները ֆինանսավորում ստանում: ՔՊ-ական պատգամավորը խոսել է նաեւ օրենսդրական բացի մասին՝ երբ քաղաքական գործունեություն են իրականացնում, բայց կուսակցություն չեն, հետեւաբար, ֆինանսական թափանցիկության պարտավորություն չունեն: «Հանրությունը պետք է իմանա, թե իրեն քաղաքական ծրագիր ներկայացնողը ում կողմից է ֆինանսավորվում», - պնդել է ՔՊ-ական պատգամավորը:

Ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Նա ԱԺ ամբիոնից հնչեցրեց հետեւյալ միտքը. «Մենք մայրական կապիտալի խնդիր ունենք: Չունենք բավարար թվով կանայք, որոնք այսօր երեխա պետք է ունենան»: Հիմա հարց է ծագում՝ հող են նախապատրաստում, որ դրսից կանայք «ներկրե՞ն», թե՞ կամաց-կամաց բազմակնությունն են օրինականացնելու: Կամ էլ, պարզապես, պատգամավորից կրկին նախարար դարձած Թորոսյանի սիրտն արդեն շեյխի կայֆերի մասին է երազում:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԱ-2026. Փլեյ-օֆֆի զամբյուղներըԱնկարայում Զելենսկին հանդիպել է Էրդողանի հետԱվարտվել է աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը. Որ թիմերը նվաճեցին ուղեգրեր Թրամփի վարչակազմը հույս ունի մինչև ամսվա վերջ հասնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրիԼեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունըՊեսկովը հերքել է Axios-ի այն հրապարակումը, որտեղ խոսվում էր, թե ՌԴ-ն և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրաԿոռուպցիոն սկանդալի պատճառով Ուկրաինայի վարչապետը հրաժարվել է հաշվետվություն ներկայացնել ՌադայինԶելենսկին այլևս չի ազդում Ուկրաինայի հարցով բանակցությունների վրաԲայրամով.Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ուղղությամբ աշխատանքները արագացնելու հարցումՏիկի՛ն Գալյան, մարսելու՞ եք, հանցախմբի ղեկավարի հրամաններով եք առաջնորդվում, ՔԿՀ-ի բնակիչ կդառնաքՆերողություն եմ խնդրում մեր կրած պարտությունների համար․ Եղիշե ՄելիքյանՌուսական ուժերը գրեթե ամբողջությամբ գրավել են Նովոպավլովկան (Քարտեզ)«Վոլգոգրադ» ցուցանակները քաղաքի գլխավոր մուտքերի մոտ փոխարինվեցին «Ստալինգրադ»-ովՈւկրաինական հակամարտության ավարտի ծրագիրը պատրաստ կլինի շաբաթվա վերջին և կներկայացվի Զելենսկիին «որպես կատարված փաստ». PoliticoԵրբեք, երբեք ու երբեք DOMUS - ից գնումներ չանեք. քաղաքացին ահազանգում էՏեսախցիկը ֆիքսել այսօր Տերնոպոլում ռուսական 7 հրթիռների իրար հաջորոդ հարվածները (Ըեսանյութ)Մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար չարիքի պարտության համար. Սամվել Կարապետյանի ուղերձը Արման Հովհաննիսյանը մկրտել է հայտնի թմբկահար Էֆոյի երեխային1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ․ ՀետքՎեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված