Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանք Մոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ Համբարձումյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ Վթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Գողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեք Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, մարդկային կյանքը չի կարող դառնալ ճնշման գործիք. Դավիթ Անանյան TRIPP-ի 100 տոկոսը կարող էր ամերիկյան լինել, դրանից մեր ինքնիշխանությունն ու պետականությունը չէր տուժելու․ Ռուբինյան Ավինյա՛ն, դուխդ կբավականացնի՞ տուգանես Փաշինյանի թափառախմբի անդամ Կազարևիչին. Մեսրոպ Մանուկյան Ալեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով

Ում են ընտրել արցախահայ մեր հայրենակիցները Վաղարշապատում, մասնակցե՞լ են առհասարակ. Փաստաբանը փակագծեր է բացում

Արցախցիները մասնակցե՞լ  են Վաղարշապատում ընտրություններին, ի՞նչ  տպավորություններ կան արցախցիների մոտ հարցը ուղղել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին.
- Այո, Գյումրիի ընտրություններից հետո, արցախցիները մասնակցեցին Վաղարշապատի քաղաքապետի ընտրություններում։ Չնայած ես Վաղարշապատում ընտրություններին մասնակցելու իրավունքով օժտված չեմ, սակայն հետևել եմ այլ դիտանկյունից, որի եզրահանգմամբ ցավալի հետևությունների եմ հանգել։ Չնայած նրան, որ Վաղարշապատում նախորդի համեմատ  ընտրությունների մասնակցությունը ավելին էին,այդուհանդերձ, տարօրինակ է, որ ընտրության արդյունքներով մարդիք ուրախանում և տխրում են, սակայն,  չնկատելով իմ կարծիքով   Հայաստանում աղետալի վիճակը։Բանը նրանումն է, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվող ընտրական մասնակցության անկումը պարզապես թվաբանական ցուցանիշ չէ։ Այն մեր հասարակության ներսում տեղի ունեցող խորքային հոգեբանական, քաղաքացիական և գաղափարական փոփոխությունների հստակ արտացոլումն է։Այս խնդիրը չի կարելի դիտարկել միայն քաղաքական տեսանկյունից, որովհետև այն առնչվում է հայրենիքի հանդեպ զգացմունքին, վստահությանը և ժողովրդի ինքնագնահատականին։Ժողովրդավարությունն իրականություն է դառնում միայն այն ժամանակ, երբ քաղաքացին ոչ թե դիտորդի , այլ մասնակցի դերում է։Եթե քաղաքացին չի մասնակցում ընտրություններին, ապա նա փաստացի հրաժարվում է իր իրավունքից՝ձևավորելու երկրի ապագան։Իսկ այդ հրաժարումը հարված է ոչ միայն ժողովրդավարությանը , այլ նաև հասարակության հավաքական պատասխանատվությանը։
   Տեղեկությունները հաղորդում են, որ Վաղարշապատում ընտրություններին մասնակցել են ընտրողների 45․12 տոկոսը։Այս ցուցանիշը լուրջ մտահոգության պատճառ է։Ժողովրդավարական երկրներում, հաշվի առնելով մանժորիտար ընտրակարգի փիլիսոփայական իմաստը, 50 տոկոսից ցածր մասնակցության դեպքում  ընտրված մարմնի նկատմամբ լեգիտիմության հիմնավոր կասկածներ են առաջադրվում։Այդուհանդերձ, Հայաստանում վատթար վիճակը գնահատման է ենթակա այլ պարամետրերի հաշվառմամբ։
  Գտնում եմ, որ ակնհայտ է հիասթափությունը և անվստահությունը։Տարներ շարունակ չարդարացված սպասումները, քաղաքացիների մի մասի մոտ առաջացրել են անտարբերություն։
Երկրում քաղաքացու հիմնական պայքարը գոյատևումն է, քաղաքացիական ակտիվությունը մղված է երկրորդ պլան։Առկա է բևեռացվածություն և սուր բաժանումներ։Նման պայմաններում ընդդիմադիր խմբերը ինքնին գտնվում են միմիանց հետ ընդդիմության հարաբերություններում, իսկ քաղաքացին պարզապես հրաժարվում է ընտրական գործընթացից , որպեսզի չներգրավի հակամարտության մեջ։
Այս ամենի հետ մեկտեղ ընտրություններին մասնակցությունը հայրենասիրության չափանիշ է։Հայրենասիրությունը դրսևորվում է ոչ միայն սահմանին կանգնած զինվորի , այլ նաև ընտրական տեղամաս գնացող քաղաքացու մեջ։Քվեարկելու համար ցուցաբերված քայլը փոքր է տեսանելիության առումով, սակայն մեծ է իմաստով։
 Մասնակցությունը հոգածություն է հայրենիքի հանդեպ,պատասխանատվություն՝ երկրի ապագայի նկատմամբ, վստահություն՝ սեփական դերի և ուժի մեջ։Ցածր մասնակցությունը ցույց է տալիս, որ հասարակության մեջ սերը հայրենիքի հանդեպ վերածվել է զգուշավորության, դեպքից-դեպքի ապրումի և հույսի կորստի։Սա ազդանշան է, որ պահանջում է խորքային լուծում, որում առաջնահերթ պատասխանատվություն է կրում երկրի իշխանությունը և մյուս բոլոր ուժերը՝մտավորականության գլխավորությամբ։
   Այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, արթնացնել քաղաքացիական էներգիան և հասկանալ, որ ընտրությունը պարզապես տեխնիկական գործողություն չէ;Դա հայրենասիրության դրսևորում է, պատասխանատվություն հայրենիքի ապագայի նկատմամբ։Այսպիսի հասարակությունը ամենաթույլն է, ինչքան էլ հագեցած լինի գերարդիական սպառազինությամբ։Այսպիսի հասարակությամբ երբեք հայրենիքի սահմանները անառիկ պահել չես կարող, իսկ դա նշանակում է, որ հայրենիքը հայտնվել է աղետալի վիճակում։ Ահա այն , ինչ ցույց տվեց ընտրությունները իմ մտապատկերում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դավթաշենի կամրջի վրա բախվել են «Ford»-ն ու շտապօգնության դիատարը. վերջինը մասամբ փակել է ճանապարհըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանքՄոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ ՀամբարձումյանԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Մարզահամերգային Համալիրի տնօրենՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովՎալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են ԴատախազությունԻմպիչմենտը միակն էր, որ ընտրությունից դուրս ենթադրում էր քաղաքական հանգուցալուծում. ԱբրահամյանԻրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակԱրա՛, Ալեն Սիմոնյա՛ն, դու գիտե՞ս՝ ինչ պայման ա եղել Ազատում, որ ասում ես՝ ապահովված են եղել․ զոհվածի հայրՎթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Զանգեզուր» տարածքային միավորում գոյություն չունի, մենք չգիտենք՝ դա ինչ է. ՌուբինյանԳողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեքՆարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, մարդկային կյանքը չի կարող դառնալ ճնշման գործիք. Դավիթ Անանյան TRIPP-ի 100 տոկոսը կարող էր ամերիկյան լինել, դրանից մեր ինքնիշխանությունն ու պետականությունը չէր տուժելու․ Ռուբինյան Ավինյա՛ն, դուխդ կբավականացնի՞ տուգանես Փաշինյանի թափառախմբի անդամ Կազարևիչին. Մեսրոպ ՄանուկյանԲանակում բարդակ վիճա՞կ է եղել, եթե այո՛, թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն էԱլեն Սիմոնյանը Ռուսաստան է մեկնելու պաշտոնական այցով2026 թվականի ընտրությունները «սթրես-թեստ» են լինելու ՀՀ վարչապետի համար. ՄարկեդոնովՄԻՊ-ի մաքրուհին Նարեկի աջակցության ակցիայի շրջանակում բերված սնունդը գցեց աղբամանըԻնչ է հայտարարագրել թիվ մեկ աներձագը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված