Մեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվեն Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ Դրամաշնորհները ազդեցություն կունենան արդեն 2026 ձմռանը և կաջակցեն իշխանությունների վերարտադրմանը Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Օկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Տո այ ալամեզոն, 8 միլիարդի զենք առած լինեիր, հիմա Ալիևին թամբած կլինեիր, ոչ թե հակառակը. Հակոբյան «Շինարարական աշխատանքների» պատրվակի տակ ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը Առաջիկա կիրակի օրը Փաշինյանը կմասնակցի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մատուցվելիք պատարագին (տեսանյութ) Նոյեմբերի 19-ի տարադրամի փոխարժեքը

Երեւանում «Երթևեկության կառավարման կենտրոն» կստեղծվի

Հասարակություն

Երևանի ավագանին քննարկում է քաղաքում երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր համայնքային հիմնարկ ստեղծելու նախաձեռնությունը՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» անվամբ։

Նախագծի հիմնավորմամբ՝ մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի շարունակական աճը, ճանապարհային ծանրաբեռնվածության մեծացումը, ինչպես նաև հանրային տրանսպորտի բարեփոխումների ընթացքը պահանջում են ավելի համակարգված և միասնական մոտեցում երթևեկության կառավարման ու պլանավորման ոլորտում։

Նոր հիմնարկը կունենա մի շարք առանցքային գործառույթներ, այդ թվում՝

  • ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում,

  • երթևեկության հոսքերի մշտադիտարկում, վերլուծություն և մոնիթորինգ,

  • լուսացույցային կառավարման, ճանապարհային նշանների և գծանշումների միասնական քաղաքականության մշակում,

  • երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացում,

  • քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգում,

  • ժամանակակից թվային լուծումների ներդրում և սպասարկում։

Ըստ նախագծի՝ նոր կառուցվող կենտրոնի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը և հաստիքացուցակը սահմանվելու են որոշման հավելվածներում։ Քաղաքապետին էլ վստահվելու է հիմնարկը պետական ռեգիստրում գրանցելու գործնական կազմակերպումը։

Քաղաքապետարանում համոզված են, որ նոր կառույցը թույլ կտա իրականացնել ավելի ճկուն և արդյունավետ քաղաքականություն ճանապարհային երթևեկության ոլորտում՝ ապահովելով օպերատիվ արձագանք, միասնական համակարգում և ավելի բարձր մակարդակի անվտանգություն մայրաքաղաքում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հոկտեմբերի հոսանքի բարձր հաշիվները սպառողներին անհանգստացրել են. ի՞նչ են առաջարկում պատկան մարմիններըՄեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվենՀայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ Ողբերգություն է, Նիկոլի դավաճանությունն արդեն հասել է հոգևոր անձանց, սա ազդելու է բոլորիս վրաԴրամաշնորհները ազդեցություն կունենան արդեն 2026 ձմռանը և կաջակցեն իշխանությունների վերարտադրմանը Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրվածՆուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվելԻշխանական քարոզչամեքենան առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համարՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ըՈղբերգություն է, Նիկոլի դավաճանությունն արդեն հասել է հոգևոր անձանց, սա ազդելու է բոլորիս վրաՕկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենՏո այ ալամեզոն, 8 միլիարդի զենք առած լինեիր, հիմա Ալիևին թամբած կլինեիր, ոչ թե հակառակը. Հակոբյան«Շինարարական աշխատանքների» պատրվակի տակ ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթըԱռաջիկա կիրակի օրը Փաշինյանը կմասնակցի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մատուցվելիք պատարագին (տեսանյութ)Նոյեմբերի 19-ի տարադրամի փոխարժեքըՀռոմի պապ Լեո XVI-ը Վատիկանում հանդիպել է Հոլիվուդյան կինոարդյունաբերության ներկայացուցիչների հետ«Սրբազանի քեռու կնոջ թեման»․ Աբովյանում 24-ամյա տղային կյանքից զրկողի եղբայրը բացահայտումներ է անում (Video).armlur.amԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՌԴ-ում տուգանել են Telegram-ինՆոր տարին նշեք գրպանում մետաղադրամով․ ահա, թե ինչու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված