Հռոմի պապ Լեո XVI-ը Վատիկանում հանդիպել է Հոլիվուդյան կինոարդյունաբերության ներկայացուցիչների հետ «Սրբազանի քեռու կնոջ թեման»․ Աբովյանում 24-ամյա տղային կյանքից զրկողի եղբայրը բացահայտումներ է անում (Video).armlur.am Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը ՌԴ-ում տուգանել են Telegram-ին Նոր տարին նշեք գրպանում մետաղադրամով․ ահա, թե ինչու Եզակի ադամանդներ են հայտնաբերվել Ռուսաստանում Չի բացառվում, որ ռուսներն արդեն առաջիկա օրվա ընթացքում կգրավեն Սեւերսկը. Փորձագետ (Քարտեզ) Մոսկվան չի պատրաստվում կանգնեցնել հարձակումը. Ռուսական աղբյուր Telegraph. Զելենսկին կորցնում է կապը իրականության հետ «Հրապարակ». Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ

ԻՆՉ ԵՆ ՌՈՏՇԻԼԴՆԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԳԱԼԻՔ ՏԱՐԻ

Միջազգային

­Ռոտ­շիլդ­նե­րի խո­սա­փո­ղը՝ The Economist-ը, ներ­կա­յաց­րեց ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած կան­խա­տե­սում­նե­րը գա­լիք տա­րի աշ­խար­հում սպաս­վող հիմ­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին: Այլ կերպ ա­սած՝ գլո­բա­լիստ­նե­րի` 2026 թվա­կա­նի «կան­խա­տես­ման շա­պի­կը»:

­Թե ինչ են The Economist-ի այդ ա­մե­նամ­յա «գու­շա­կութ­յուն­ներն» ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում, շատ է խոս­վել: Հիմ­նա­կան վար­կած­նե­րից է, թե դրա­նով «հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րութ­յու­նը» ռե­բու­սա­յին տես­քով բա­ցա­հայ­տում է իր ծրագ­րե­րը՝ ով խելք ու­նի, թող հաս­կա­նա ի­մաս­տով: Կա նաեւ հա­կա­ռակ կար­ծի­քը, որ դրա­նով գլո­բա­լիստ­նե­րը փոր­ձում են ցույց տալ, թե ի­րենք են դրութ­յան տե­րը՝ ա­սում են ու կա­նեն: Վար­կած­նե­րից մեկն էլ այն է, որ դա ի­րե­նից բան չի ներ­կա­յաց­նում. ե­թե գլո­բա­լիստ­ներն այդ­քան կան­խա­տե­սող լի­նեին, ներ­կա­յիս վի­ճա­կում չէին հայտն­վի, եւ այդ­պես շա­րու­նակ: Բայց մեկ բան հաս­տատ է՝ ան­գամ այդ կան­խա­տե­սում­նե­րին չհա­վա­տա­ցող շատ փոր­ձա­գետ­ներ հա­մա­ռո­րեն ու­սում­նա­սի­րում են The Economist-ի հեր­թա­կան տար­վան նվիր­ված շա­պի­կը՝ բա­ցատ­րե­լով. «Սա կա­րող է պատ­կե­րա­ցում տալ, թե հա­մաշ­խար­հա­յին հիմ­նա­կան ու­ժե­րից մե­կը՝ գլո­բա­լիստ­ներն ինչ ծրագ­րեր ու­նեն»: Ու­րեմն, ի՞նչ ծրագ­րեր ու­նեն գլո­բա­լիստ­նե­րը 2026թ.-ին…

ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍ

2026 թվա­կա­նին վե­րա­բե­րող The Economist-ի ռե­բու­սում (էջ 5) ա­մե­նագլ­խա­վո­րը, թե­րեւս, աչ­քի ա­ռաջ է, բայց մնա­լով մի տե­սակ քիչ ըն­կա­լե­լի: Դա ռե­բու­սի ընդ­հա­նուր տեսքն է՝ մո­լո­րա­կը ներ­կա­յաց­ված է որ­պես ֆուտ­բո­լիս­տի կող­մից հար­ված­վա­ծից հե­տո թռչող գնդակ։ Այն, որ միան­գա­մից տե­սա­նե­լի է, բայց ա­ռա­ջին պա­հին՝ քիչ ըն­կա­լե­լի, ուղ­ղորդ­ված հար­վա­ծի պատ­կերն է. ֆուտ­բո­լիստն ուժ­գին հար­վա­ծով գնդակ-մո­լո­րակ հե­տագ­ծի հստակ կար­միր գծե­րով ուղ­ղում է ի­րեն ցան­կա­լի ուղ­ղութ­յամբ: Բ­նա­կա­նա­բար, գլո­բա­լիստ­նե­րը, կոնկ­րետ դեպ­քում՝ ի դեմս ռոտ­շիլդ­նե­րի, հա­զիվ թե բա­ցի ի­րեն­ցից մեկ ու­րի­շին տես­նեն մո­լո­րա­կի զար­գա­ցում­նե­րին ըն­թացք տվո­ղի՝ գնդա­կին հար­վա­ծող ֆուտ­բո­լիս­տի դե­րում: Ակ­նար­կը կար­ծես թե պարզ է՝ ռոտ­շիլդ­նե­րը փոր­ձում են ցույց տալ, որ ինչ­քան էլ խոս­վում է գլո­բա­լիստ­նե­րի դիր­քե­րի թու­լաց­ման մա­սին, բայց ի­րենք են մնում հա­մաշ­խար­հա­յին գոր­ծըն­թաց­նե­րի հիմ­նա­կան, ա­վե­լի ճիշտ՝ միակ ուղ­ղոր­դո­ղի դե­րում, ա­մեն ինչ ի­րենց մտա­հղա­ցում­նե­րի հի­ման վրա է տե­ղի ու­նե­նում: Ի­րա­կա­նում այդ­պե՞ս է, թե՞ դրա­նով ըն­դա­մե­նը փոր­ձում են մյուս ու­ժե­րին կամ մարդ­կութ­յա­նը հու­սա­հա­տութ­յան դո­զա նե­րար­կել, թե մեկ է, մենք ենք խա­ղա­վա­րը, ոչ մե­կը ոչ մի բան չի կա­րող ա­նել: Սա ար­դեն կախ­ված է նրա­նից, թե ով ինչ­պես է ըն­կա­լում ռոտ­շիլ­դա­կան այս ռե­բուս­նե­րը:

­Նույն՝ գլո­բա­լիստ­նե­րի կող­մից ա­մեն բան ո­րո­շե­լու մա­սին մեկ այլ ակ­նարկ է, այս­պես ա­սենք, գնդակ-մո­լո­րա­կի վրա փոքր ման­րա­մաս­նե­րի ա­ռա­տութ­յու­նը, ո­րը քաո­սի տպա­վո­րութ­յուն է թող­նում: Ա­վելի ճիշտ՝ կա­ռա­վա­րե­լի քաո­սի, հաշ­վի առ­նե­լով, որ գնդա­կի թռիչքն ար­դեն իսկ կա­ռա­վա­րե­լի է պատ­կեր­ված: Իսկ կա­ռա­վա­րե­լի քաո­սը (ո­րում, օբ­յեկ­տի­վո­րեն նկա­տենք, գտնվում է մեր ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հը), հենց գլո­բա­լիստ­նե­րի սի­րած ռազ­մա­վա­րութ­յունն է:

ԵՐԿՈՒ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՆՐ

­Բուն գնդակ-մո­լո­րա­կի վրա ա­ռա­ջի­նը, որն ան­մի­ջա­պես աչ­քի է ընկ­նում, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ա­ռա­տութ­յունն է: Տան­կեր (եր­կու մեծ եւ մի քա­նի փոքր), հրթիռ­ներ, ռմբա­կո­ծող ինք­նա­թիռ­ներ, ա­նօ­դա­չու­ներ եւ ցա­մա­քա­յին ինք­նա­կա­ռա­վար­վող մար­տա­կան հա­մա­կար­գեր, կա­րե­լի է նաեւ սու­զա­նավ նկա­տել, ու հենց կենտ­րո­նում՝ ա­մե­նաաչ­քի ըն­կող հատ­վա­ծում, եր­կու խաչ­ված սրերն են: Գու­մա­րած հրթիռ­ներ ակ­նար­կող ա­ռեւտ­րա­յին կոն­տեյ­նե­րա­յին նա­վը, ո­րը, թե­րեւս, ա­մե­նա­պարզ ակ­նարկն է, որ բա­ցի ընդ­հա­նուր պա­տե­րազ­մա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րից, թեժ բա­խում­նե­րը շա­րու­նակ­վե­լու են նաեւ տնտե­սա­կան ճա­կա­տում: Ա­սենք, տնտե­սա­կան գրա­ֆի­կի վրա գտնվող խաչ­ված սրե­րը նույն բա­նի մա­սին են խո­սում՝ տնտե­սա­կան հար­ցե­րի լու­ծում­նե­րը ռազ­մա­կան դաշ­տում են տրվել­ու:

Ա­վել­ի դե­տա­լա­յին ի­մաս­տով, եր­կու մեծ տան­կը կա­րող է գա­լիք տա­րի սպաս­վող եր­կու հիմ­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին ակ­նար­կել: Ո­րո՞նք են դրանք: Գ­լո­բա­լիս­տա­կան թե­ւի բո­լոր ձգտում­ներն այն ուղ­ղութ­յամբ են, որ այս տա­րի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տը բա­ցառ­վի: Ու են­թադ­րե­լի է, որ 2026թ.-ի եր­կու մեծ պա­տե­րազմ­նե­րից մե­կը հենց ուկ­րաի­նա­կանն են հա­մա­րում: Միայն թե ա­վե­լի շատ ռու­սա­կա­նի նման­վող տան­կե­րից մե­կը շարժ­վում է կրակ­նե­րի մեջ գտնվող եւ անկ­յուն քաշված Զե­լենս­կու վրա: Նա ձեռ­քին հե­ռա­դի­տակ ու­նի, բայց ցած ի­ջեց­րած. այ­լեւս հե­ռու­նե­րում հույս փնտրե­լու կա­րիք չու­նե­ցո­ղի վի­ճակ: Ն­րա ուղ­ղութ­յամբ շարժ­վող հու­նա­կա­նի նման­վող նա­վը կա­րող էր Եվ­րո­պա­յից ե­կող փրկութ­յան ակ­նարկ հա­մա­րվել. չմո­ռա­նանք, որ հին հու­նա­կան քա­ղա­քակր­թութ­յունն է ներ­կա­յիս Եվ­րո­պա­յի հիմ­քը հա­մար­վում: Միայն թե նա­վում գտնվող զին­վո­րա­կա­նի ձեռ­քին ­ կա հին հու­նա­կան աճ­յու­նա­սա­փո­ր: Այս տար­բե­րա­կով, սա­փո­րը ձեռ­քին զին­վո­րա­կա­նը կա­րող է նաեւ մա­հա­ցած­նե­րի հո­գի­նե­րը տե­ղա­փո­խող դի­ցա­բա­նա­կան Քա­րո­նը լի­նել: Ա­մեն դեպ­քում, Թ­րամ­փը շատ հե­ռու է Զե­լենս­կուց եւ մեջ­քով շրջված է: Սա ար­դե­ն ներ­կա­յիս Կիե­ւի հա­մար ծայ­րա­հեղ մռայլ տպա­վո­րութ­յուն է թող­նում: Ա­ռա­վել եւս, որ մո­տա­կայ­քում ո­րե­ւէ գոր­ծող եվ­րո­պա­ցի լի­դեր չկա. Զե­լենս­կին միայ­նակ է մնա­ցել: Հան­րա­գու­մա­րում, ե­թե են­թադր­վող եր­կու մեծ պա­տե­րազմ­նե­րից մեկն ուկ­րաի­նա­կանն է, ա­պա, դա­տե­լով գլո­բա­լիս­տա­կան կան­խա­տե­սում­նե­րից, 2026թ.-ն­ այդ պա­տե­րազ­մի վեր­ջին տա­րին է լի­նե­լու:

Այդ դեպ­քում ո՞րն է սպաս­վող երկ­րորդ մեծ պա­տե­րազ­մը: Ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ­նե­րից կա­րող է լի­նել Վե­նե­սո­ւե­լան, կա­րող է լի­նել Ի­րա­նը, Թայ­վա­նը… Բայց այդ մա­սին հստակ, տե­սա­նե­լի ակ­նարկ­ներ չկան: Չ­նա­յած, դա­տե­լով ներ­կա սրա­ցում­նե­րից, ա­մե­նա­հա­վա­նա­կա­նը մնում է Վե­նե­սո­ւե­լա­յի վրա ԱՄՆ-ի հար­ձա­կու­մը: Բայց նաեւ կա վար­կա­ծը, որ ներ­կա բո­լոր խնդիր­նե­րի պա­րա­գա­յում Թ­րամ­փը կա­րող է եւ ցու­ցադ­րա­կան սպառ­նա­լիք­նե­րից այն կողմ չանց­նել:

ԱՄՆ-Ի 250-ԱՄՅԱԿԸ ԿՀԱՐԱՄՎԻ

Չ­նա­յած, ա­մե­նե­ւին էլ չբա­ցա­ռենք, որ երկ­րորդ մեծ պա­տե­րազ­մը վե­րա­բե­րում է բա­ցա­ռա­պես ԱՄՆ-ին: Ռե­բու­սի կենտ­րո­նա­կան հատ­վա­ծի մեծ տոր­թը, ի­հար­կե, հի­շե­ցում է Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հիմ­նադր­ման 250-ամ­յա­կի մա­սին։ Դա հաս­տա­տում են նաեւ տոր­թի հա­րե­ւա­նութ­յամբ գտնվող ա­մե­րիկ­յան դրո­շը, հրթիռ­նե­րը` որ­պես այդ երկ­րի հզո­րութ­յան խորհր­դա­նիշ: Բայց մեկ խորհր­դա­նիշ էլ կա այս­տեղ, այն էլ՝ հենց ա­մե­րիկ­յան դրո­շի ֆո­նին: Հե­ղա­փո­խութ­յուն­նե­րը խորհր­դան­շող ձեռ­նաշղ­թա­յով բռունց­քը, կա­րե­լի է ըն­կա­լել, որ Թ­րամ­փը կշա­րու­նա­կի «ա­զա­տութ­յուն­նե­րի սահ­մա­նա­փա­կու­մը»: Բայց կա­րե­լի է նաեւ ըն­կա­լել` որ­պես Թ­րամ­փի դեմ սկսված հե­ղա­փո­խա­կան պա­տե­րազ­մի նշան: Կա նաեւ այն հար­ցը, թե ո՞ւմ են պատ­կա­նում բռունց­քին զու­գա­հեռ պարզ­ված հրթիռ­նե­րը՝ թրամփ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի՞ն, թե հա­կաթ­րամփ­յան թե­ւին՝ գլո­բա­լիստ­նե­րին:

Ու նաեւ նկա­տենք, որ կոն­տեյ­նե­րա­տար նա­վի հրթիռ­ներն ուղղ­ված են հենց ա­մե­րիկ­յան տոր­թին: Սա մի կող­մից, կա­րե­լի է ըն­կա­լել, որ­պես Չի­նաս­տա­նի հետ ա­ռեւտ­րա­յին պա­տե­րազմ­նե­րի խորհր­դա­նիշ: Այն է, երկ­րորդ մեծ պա­տե­րազ­մը կա­րող է նաեւ ըն­թա­նալ տնտե­սա­կան հար­թութ­յու­նում: Բայց նաեւ 250-ամ­յա ԱՄՆ-ին ուղղ­ված հրթիռ­նե­րը կա­րող են ըն­կալ­վել պե­տա­կան փլուզ­ման մա­սին ակ­նարկ՝ մի քա­նի գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յամբ: Ներ­քին հե­ղա­փո­խութ­յան, ար­տա­քին տնտե­սա­կան հար­ված­նե­րի: Ա­մեն դեպ­քում, ռե­բու­սում պատ­կեր­ված քայ­քայ­վող դո­լա­րի նշա­նը ար­դեն իսկ Նա­հանգ­նե­րի հետ կապ­ված չա­րա­ղետ կան­խա­գու­շա­կում է: Ա­մեն դեպ­քում, ռոտ­շիլդ­նե­րը կար­ծես թե պարզ ակ­նար­կում են, որ ԱՄՆ-ի 250-րդ տա­րե­լի­ցը կհա­րամ­վի:

ԹՐԱՄՓԻ ՄԱՍԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻՑ ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

­Բուն կենտ­րո­նում Թ­րամփն է՝ սրե­րով բա­ժան­ված նա­խա­գահ Սիից: Ա­վե­լի կոնկ­րետ, մի թե­ւում ԲՐԻԿՍ-ի ա­ռանց­քա­յին դեմ­քերն են՝ Սին, Պու­տի­նը եւ դա Սիլ­վան: Հա­կա­ռակ կող­մում՝ Թ­րամ­փը: Այս­տեղ է նաեւ Մո­դին, ով, թե­րեւս, ի­րա­կա­նում վա­ղուց է ա­ռա­ջին բլո­կում, բայց գլո­բա­լիստ­նե­րի հա­մար կար­եւոր է Հնդ­կաս­տա­նին ի­րենց կող­մը գրա­վել:

Ա­մե­նա­հե­տաքր­քիր պա­հե­րից մե­կը. Թ­րամ­փի հետ չեն, ա­վե­լի ճիշտ՝ առ­հա­սա­րակ գա­լիք տար­վա «աշ­խար­հի քար­տե­զից» բա­ցա­կա­յում են Բ­րի­տա­նիան, Ֆ­րան­սիան եւ Գեր­մա­նի­ան, խո­շոր հաշ­վով՝ Բր­յու­սե­լը: Այ­սինքն, գլո­բա­լիստ­նե­րը կար­ծում են, որ Եվ­րո­պան առ­հա­սա­րա՞կ է խա­ղից դուրս մնում, թե՞ ակ­նար­կը վե­րա­բե­րում է միայն լի­դեր­նե­րին՝ Ս­թար­մե­րին, Մակ­րո­նին եւ Մեր­ցին, ա­սենք նաեւ Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նին: Դա­տե­լով ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից, նրանք ի­րոք կա­րող են գա­լիք տա­րի (ե­թե ոչ մին­չեւ այս տա­րե­վերջ) հայտն­վել պատ­մութ­յան աղ­բա­մա­նում: Արդ­յուն­քում, գլո­բա­լիստ­նե­րը, նման է, որ հիմ­նա­կան պայ­քա­րը տես­նում են եր­կու հիմ­նա­կան բլոկ­նե­րի մի­ջեւ: Իսկ ի­րենց այս­տեղ չեն տես­նում, քա­նի որ հար­վա­ծող ֆուտ­բո­լիս­տի դե­րո՞ւմ են…

Ա­մեն դեպ­քում, ԱՄՆ նա­խա­գա­հի թի­կուն­քին հայտն­վել է միայն ի­տա­լու­հի Մե­լո­նին: Իսկ դա ակ­նարկ է, որ Թ­րամ­փը գործ­նա­կա­նում միայ­նակ է մնա­ցել: Ա­սենք, ներ­կա ի­րո­ղութ­յուն­ներն էլ են այդ մա­սին խո­սում. Թ­րամ­փի թի­մում հեր­թա­կան ան­գամ մեծ կռիվ է սկսել, շա­տերն են նա­խա­գա­հին մե­ղադ­րում իր իսկ սկզբունք­նե­րին դա­վա­ճա­նե­լու մեջ, ո­րը մեծ հարց է, թե մին­չեւ ուր կհասց­նի:

­Ճիշտ է, գլո­բալ ու­ղեղ­նե­րի կա­ռա­վար­ման վա­հա­նա­կը դեռ Թ­րամ­փի կող­քին է: Բայց փա­թաթ­ված նա­խա­գահ Սիի սրին, ո­րը սպառ­նում է այն կտրել ցան­կա­ցած պա­հի: Իսկ նրանց մի­ջեւ գտնվող տնտե­սա­կան գրա­ֆի­կի ան­կու­մա­յին հատ­վա­ծը հենց Թ­րամ­փի կողմն է, ա­ջի­նը՝ Սիի: Այն է, տնտե­սա­կան պա­տե­րազմ­նե­րում գլո­բա­լիստ­նե­րը նա­խա­պատ­վութ­յուն են տա­լիս չի­նա­ցի­նե­րին, թեեւ, կրկնենք, այդ թե­ւում ԲՐԻԿՍ-ի հիմ­նա­կան հատ­վածն է:

ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ ՆՈՒՅՆԸ, ԻՆՉ ԱՅՍ ՏԱՐԻ ԷՐ

­Ռե­բու­սի վրա­յի մնա­ցած դե­տալ­նե­րը կա­րե­լի է հա­մե­մա­տա­բար ա­վե­լի կան­խա­տե­սե­լի հա­մա­րել: Դե­ղա­հա­բե­րի, նե­րար­կիչ­ներ ա­ռա­տութ­յու­նը մի կող­մից խո­սում է հի­վան­դութ­յուն­նե­րի բարձր մա­կար­դա­կի մա­սին: Բայց նաեւ այն հսկա­յա­կան ե­կա­մուտ­նե­րի, ո­րոնք ստա­նում է դե­ղա­գոր­ծութ­յան ո­լոր­տը:

­Պարզ տե­սա­նե­լի է նաեւ ռո­բոտ­նե­րի մեծ քա­նա­կութ­յու­նը, ին­չը, ի­հար­կե, նա­եւ ար­հես­տա­կան ​​բա­նա­կա­նութ­յան հե­տա­գա վա­խի մա­սին է ակ­նար­կում: Ընդ ո­րում, քիչ չեն տար­բեր աշ­խա­տանք­նե­րով զբաղ­վող ռո­բոտ­նե­րը, ո­րը դար­ձել է աշ­խա­տա­շու­կա­յի հե­տա­գա կրճատ­ման մա­սին վատ­թա­րա­գույն կան­խա­տե­սում­նե­րի խորհր­դա­նիշ: Բայց զգաց­վում է, որ այդ դի­նա­մի­կան միայն ա­վե­լի ցայ­տուն է դառ­նա­լու:

­Հալ­վող սառ­ցա­բե­կոր­նե­րի պատ­կե­րը եւս կա­րե­լի է հաս­կա­նալ. ա­ռանց գլո­բալ տա­քաց­ման օ­րա­կար­գի գլո­բա­լիստ­նե­րը չեն կա­րող:

­Բայց խո­շոր պատ­վեր­նե­րի թվում կան մի քա­նիսը, ո­րոնք տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նութ­յուն­ներ են ա­ռաջ բե­րել: Նախ, կենտ­րո­նա­կան հատ­վա­ծում տե­սա­նե­լի է Սա­լը, ո­րը գրե­թե կոտր­վել է մուր­ճի հար­ված­նե­րից: Ո­րոշ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րում, դա մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հե­տա­գա քայ­քա­յումն է, այլ տար­բե­րա­կով՝ «կա­նոն­նե­րի վրա հիմն­ված աշ­խար­հա­կար­գի» ոչն­չա­ցու­մը: Կա նաեւ մեկ­նա­բա­նութ­յուն, թե դա պետք է ըն­կա­լել, որ­պես ա­րեւմտ­յան դա­շին­քի քայ­քա­յում, ո­րի տար­րե­րը ներ­կա­յումս պարզ տե­սա­նե­լի են: Մեկ այլ վար­կա­ծով, դա պետք է հա­մա­րել դա­րա­կազ­միկ փո­փո­խութ­յուն­նե­րի խորհր­դա­նիշ, հաշ­վի առ­նե­լով, որ հենց դրա կող­քին է քայ­քայ­վող դո­լա­րի նշա­նը, նաեւ «դեմ» քվեար­կող ինչ-որ մե­կը:

­Տար­բեր մեկ­նա­բա­նութ­յուն­ներ է ա­ռա­ջաց­րել նաեւ խո­շոր տիե­զե­րա­նավ բարձ­րաց­նող հրթի­ռի պատ­կե­րը: Ո­մանք դա կա­պել են Մաս­կի տեխ­նո­լո­գիա­նե­րի հետ, ո­մանք կար­ծում են, որ գլո­բա­լիստ­նե­րը գա­լիք տա­րին հա­մա­րում են տիե­զե­րա­կան նոր դա­րաշր­ջա­նի մեկ­նար­կա­յին կե­տը, երբ խո­շոր նա­վե­րը կսկսեն թռչել դե­պի մո­տա­կա տիե­զե­րա­կան օբ­յեկտ­ներ՝ Լու­սին, Մարս եւ այլն, բայց սա չկա­պե­լով միայն Մաս­կի հետ: Ա­ռա­վել եւս, որ մո­լո­րա­կի հա­կա­դիր հատ­վա­ծում կա նաեւ տիե­զե­րա­կան հե­ռա­վոր կա­պի ան­տե­նա­յի նման­վող ինչ-որ սար­քա­վո­րում:

­Բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, թեեւ ողջ ռե­բու­սը մռայլ տպա­վո­րութ­յուն է թող­նում, սա­կայն ե­ղած ակ­նարկ­ներն այն մա­սին են, որ կու­նե­նանք մո­տա­վո­րա­պես այն­պի­սի քա­ղա­քա­կան տա­րի, ինչ­պի­սին 2025թ.-ն­ էր՝ սուր լար­վա­ծութ­յուն­ներ, պա­տե­րազմ­ներ, միա­բե­ւեռ աշ­խար­հի քայ­քա­յում եւ այն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հռոմի պապ Լեո XVI-ը Վատիկանում հանդիպել է Հոլիվուդյան կինոարդյունաբերության ներկայացուցիչների հետ«Սրբազանի քեռու կնոջ թեման»․ Աբովյանում 24-ամյա տղային կյանքից զրկողի եղբայրը բացահայտումներ է անում (Video).armlur.amԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՌԴ-ում տուգանել են Telegram-ինՆոր տարին նշեք գրպանում մետաղադրամով․ ահա, թե ինչու Եզակի ադամանդներ են հայտնաբերվել ՌուսաստանումՉի բացառվում, որ ռուսներն արդեն առաջիկա օրվա ընթացքում կգրավեն Սեւերսկը. Փորձագետ (Քարտեզ)Մոսկվան չի պատրաստվում կանգնեցնել հարձակումը. Ռուսական աղբյուրTelegraph. Զելենսկին կորցնում է կապը իրականության հետ«Հրապարակ». Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ«Իրավունք». ՔՊ-ում Փաշինյանի մասնակցությամբ «չիստկա է» իրականացվում«Ժողովուրդ». Իշխանավորների թանկարժեք ժամացույցներըՆոյեմբերի 19-ի աստղագուշակԵղանակն՝ առաջիկա օրերինԼույս չի լինելու.հասցեներՈւիտկոֆը հրաժարվել է հանդիպել Զելենսկու «գորշ կարդինալ» Երմակի հետ. Զելենսկուն զրկում են բոլոր քայլերից«Հրապարակ». Կառավարությունից հրահանգել են՝ անցնել նախընտրական ռեժիմի` փափուկ լինել քաղաքացիների նկատմամբ«Իրավունք» թերթը գրում է. ՔՊ-ական կանայք փորձում են սիրաշահել շեֆին, որպեսզի ստանան նրա «դաբրոն»«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը Բաքոյանի միջոցով «բերման ենթարկեց» ուժայիններինՈւկրաինայի նախկին վարչապետը` Զելենսկու քավորը ձերբակալվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված