ՌԴ-ում տուգանել են Telegram-ին
ՀասարակությունՄոսկվայի դատարանը Telegram հաղորդագրությունների հավելվածին տուգանել է 3,8 միլիոն ռուբլով, հաղորդում է «Իզվեստիա»-ն։
Նշվում է, որ հարթակը մեղավոր է ճանաչվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մասի խախտման մեջ։ Հստակեցվում է, որ մեսենջերը չի հեռացրել արգելված տեղեկատվությունը, ինչպես պահանջվում է Ռուսաստանի օրենսդրությամբ:
Հայտարարության մեջ չի նշվում, թե Telegram-ը կոնկրետ որ անօրինական տեղեկություններ չի ջնջել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝