Ուկրաինայի նախկին վարչապետը` Զելենսկու քավորը ձերբակալվել է
ՄիջազգայինՈւկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշևի համար խափանման միջոց է ընտրել, հաղորդում է hromadske-ն։
Նա կալանավորվել է 60 օրով, կամ մինչև հունվարի 16-ը՝ 51,6 միլիոն գրիվնա գրավ մուծելու այլընտրանքի դիմաց։
Քննիչների տվյալներով՝ նախկին պաշտոնյան այցելել է այսպես կոչված լվացքատուն՝ փողերի լվացման վայր։ Այդ օբյեկտը վերահսկում էր «Էներգոատոմ»-ի կաշառակերության սխեմայի ղեկավարը։
Ինքը՝ Չերնիշևն շեշտել է, որ քննիչները կասկածի մասին ծանուցագրում և նրա ձերբակալման միջնորդագրում նկարագրել են հանցախմբի կազմը, և ինքը դրանում չի ներառվել։
Նա հաստատել է, որ այցելել է գործով անցնող վայրը, քանի որ հրավիրված է եղել որոշակի «ինտելեկտուալ ակումբի»։ Չերնիշևը խոստովանել է նաև, որ ձայնագրության մեջ լսվել է իրեն նման ձայն, բայց չի հաստատել, որ դա նույն Չե Գևարան է։
Չերնիշևը նշել է, որ «գործով մեղադրյալների մեծ մասին չի ճանաչում, չի տեսել և ծանոթ չէ, չունի նրանց կոնտակտները, չի շփվում և չի նախատեսում շփվել»։ Նախկին պաշտոնյան հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները։
Նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշևին տեղեկացվել է ապօրինի հարստացման կասկածի մասին՝ էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի հետաքննության շրջանակում, որը հայտնի է նաև որպես «Մինդիչի գործ»։
Խուզարկուները փաստաթղթավորել են ավելի քան 1,2 միլիոն դոլարի և գրեթե 100 հազար եվրոյի կանխիկի փոխանցումը կասկածյալին և նրա վստահելի անձին։
Այն, որ Չերնիշև կիեւյան կոռուպցիոն սխեմաներից ամենատեղեկացված անձնավորությունենրից է, եւ ձերբակալվելով, որ միայն կխոսի, այլ «կերգի», հասկանում են բոլորը: Այսինքն, «դանակն» արդեն հասնում էհենց Զելենսկու պարանոցին: