Ռուսները Դոնբասի հյուսիս-արեւելյան թեւում ուկրաինական պաշտպանության անկյունաքար համարվող Սեւերսկի կենտրոնում են (Քարտեզ)
ՄիջազգայինՏեղի ռազմական աղբյուրները հաստատում են, որ ռուսական բանակը, որը միայն նախօրեին էր մտել Սեւերսկ, արդեն քաղաքի կենտրոնում է: Նաեւ հայտնվել են այդ փաստը հաստատող տեսանյութեր:
Նման արագ առաջխաղացման պատճառը հասկանալի է: Նախ, Սեւերսկում հիմնական պաշտպանական համակարգերն ուղղված են դեպի արեւելք: Ռուսական ուժերը հարձակվում են հարավից, այն է` գտնվելով այս պաշտպանական համակարգի թիկունքում: Իսկ ռեզերվների եւ միջոցների պակասը ուկրաինական կողմին հնարավորություն չի տալիս է նոր էֆեկտիվ պաշտպանություն կազմակերպել:
Փորձագետները կարծում են, որ հյուսիսային Դոնբասի արեւելյան թեւում ուկրաինական պաշտպանության անկյունաքար համարվող Սեւերսկի անկումն արդեն օրերի հարց է: Եթե ռուսները գրավեն քաղաքը, ապա դրան կհաջորդի մի փոքր հյուսիս-արեւելք ընկած Լիմանի անկումը: Այդ դեպքում ռուսական ուժերը շատ արագ դուրս կգան Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիայի գոտի: Հաշվի առնելով նաեւ, որ Սեւերսկից մինչեւ Սլավյանսկ ընկած տիրույթում բնակավայրերն առաջ չեն (Քարտեզ 2), որոնց հիմքի վրա ուկրաինական կողմը կկարողանար պաշտպանություն կազմակերպել: