Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց Միլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ Մանուկյան Պետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ) Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ է

Օկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Թեմա

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել մշակութային ցեղասպանություն։ Եթե նախկինում միջազգային կառույցները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականության վերաբերյալ, ապա այժմ ակնհայտ է, որ նույն վարքագծի զոհ են դառնում անգամ իսլամական հուշարձանները, որոնց հանդեպ Բաքվի բռնապետական վարչակարգը ցուցաբերում է նույն աստիճանի անտարբերություն և ոչնչացման քաղաքականություն։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

 

«Այս մտահոգիչ իրականության ամենաթարմ և ցցուն փաստերից մեկն է «շինարարական աշխատանքների» պատրվակի տակ հիմնահատակ ոչնչացված Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի շիական մզկիթը։ Հուշարձանի ոչնչացման մասին ահազանգել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ ներկայացնելով ապացույցներ, որոնք դժվար է որակել այլ կերպ, քան պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն։

 

Պետք է հիշեցնել, որ դեռևս 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով թիրախավորում էին Շուշիի մզկիթները։ Մասնավորապես, 2020 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի հրթիռակոծության ժամանակ վնասվել է նաև Շուշիի Գոհար աղայի Վերին մզկիթը։ Սրանք մեկ ընդհանուր տրամաբանության բաղադրիչներ են՝ տարածքի պատմական բազմազանությունը վերացնելու, մշակութային հիշողությունը «միատարրացնելու» և անցյալը վերաշարադրելու քաղաքականություն։

 

Այս փաստերի համադրությունը վկայում է, որ Ադրբեջանի պետական համակարգը գործում է ոչ թե որպես տարածաշրջանային կայունության, բազմամշակութայնության և ժառանգության պահպանության պատասխանատու սուբյեկտ, այլ՝ որպես քաղաքակրթական ժառանգության համակարգված ոչնչացման նախաձեռնող և իրականացնող ուժ։ Այս վարքագիծը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հաագայի կոնվենցիայի և մի շարք միջազգային համաձայնագրերի հիմնարար դրույթներին, որոնցով պետություններն պարտավորվում են պաշտպանել ոչ միայն սեփական, այլև այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։

 

Ադրբեջանի ներկայիս գործողությունները վտանգում են ամբողջ տարածաշրջանի` դարերով ձևավորված պատմա-մշակութային լանդշաֆտը։ Ոչնչացվում են ոչ միայն հայկական եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, պատմական գերեզմանատները, բնակավայրերը, մոնումենտալ հուշարձանները, այլև հենց ադրբեջանական իշխանությունների կողմից «սեփական» համարվող իսլամական կառույցները։ Սա հստակ ցույց է տալիս, որ խնդիրը ազգային պատկանելությունը չէ, այլ պետական դարձած մոտեցումը, որը միտված է տարածքային-քաղաքական բռնազավթումը ամրապնդել մշակութային միջավայրի յուրացման և ոչնչացման միջոցով։

 

Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության անհապաղ և նպատակային արձագանք։ Մշակութային ժառանգության ոչնչացումը որևէ տարածաշրջանում չի կարող դիտարկվել որպես տեղային խնդիր․ այն համաշխարհային քաղաքակրթության հանդեպ ուղղված մարտահրավեր է։ Եվ հենց այս համատեքստում Ադրբեջանը ներկայանում է ոչ թե որպես ժամանակակից, պատասխանատու պետություն, այլ որպես աշխարհի մշակութային ժառանգության անվտանգության համար իրական սպառնալիք»,- գրել է նա:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել Կիևը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված