Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համար Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Մեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվեն Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ Դրամաշնորհները ազդեցություն կունենան արդեն 2026 ձմռանը և կաջակցեն իշխանությունների վերարտադրմանը Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Օկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Տո այ ալամեզոն, 8 միլիարդի զենք առած լինեիր, հիմա Ալիևին թամբած կլինեիր, ոչ թե հակառակը. Հակոբյան

Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ

Ներքաղաքական

Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ  Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»։

Երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»։

Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը ևս երկու ամսով։ Սա, աներկբա, ապացույց է, որ Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից։ Այն վերածվել է քաղաքական ցուցումների կատարման գործիքի։ Մարդ, ով ժամանել էր իր հոր քառասունքին և արդեն հինգ ամիս անազատության մեջ է՝ առանց որևէ հիմնավոր ապացույցի, պետք է ևս երկու ամիս զրկված մնա ազատությունից։

Այս դաժանությունը դուրս է իրավական, բարոյական և հումանիտար բոլոր կանոններից։ Անձնական ազատությունից զրկելն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման անընդունելի լծակ։
Այսպիսի անձնական ահաբեկչությունը նույն օրերին զուգորդվել է նաև տնտեսական գրոհով։

ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիան դադարեցնելու որոշումը տնտեսական բռնազավթում է։ Այս ռեյդն իրականացվում է չնայած Ստոկհոլմի Արբիտրաժային Ինստիտուտի միջանկյալ որոշմանը, որն ուղղակիորեն արգելում էր լիցենզիայի չեղարկումը։

Արբիտրաժի որոշումն անտեսելը ցույց է տալիս միջազգային իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունների լիակատար անհարգալից վերաբերմունքը։

Զուգահեռ և համակարգված նման գործողությունները ընդհանրապես կապ չունեն իրավական գործընթացների հետ։ Ահաբեկչություն են և իրականացվում են ճղճիմ քաղաքական և անձնական շահեր սպասարկելու համար։

Սամվել Կարապետյանի ներդրումային և անձնական իրավունքները պաշտպանելու համար մենք օգտագործելու ենք միջազգային իրավունքի բոլոր հնարավոր գործիքները։
Մեր թիմը վճռական է՝ կանգնելու ՀՀ իշխանությունների անօրինականությունների դեմ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համարՀաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչներըՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Էլ նյարդերս չի հերիքում, ազգին ազգի դեմ թշնամի են սարքում, չեն թողնում` մեր վերքերը լավանանՀոկտեմբերի հոսանքի բարձր հաշիվները սպառողներին անհանգստացրել են. ի՞նչ են առաջարկում պատկան մարմիններըՄեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվենՀայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ Ողբերգություն է, Նիկոլի դավաճանությունն արդեն հասել է հոգևոր անձանց, սա ազդելու է բոլորիս վրաԴրամաշնորհները ազդեցություն կունենան արդեն 2026 ձմռանը և կաջակցեն իշխանությունների վերարտադրմանը Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրվածՆուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվելԻշխանական քարոզչամեքենան առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համարՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ըՈղբերգություն է, Նիկոլի դավաճանությունն արդեն հասել է հոգևոր անձանց, սա ազդելու է բոլորիս վրաՕկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենՏո այ ալամեզոն, 8 միլիարդի զենք առած լինեիր, հիմա Ալիևին թամբած կլինեիր, ոչ թե հակառակը. Հակոբյան«Շինարարական աշխատանքների» պատրվակի տակ ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթըԱռաջիկա կիրակի օրը Փաշինյանը կմասնակցի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում մատուցվելիք պատարագին (տեսանյութ)Նոյեմբերի 19-ի տարադրամի փոխարժեքըՀռոմի պապ Լեո XVI-ը Վատիկանում հանդիպել է Հոլիվուդյան կինոարդյունաբերության ներկայացուցիչների հետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված