Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համար
ՄշակութայինՀՀ կառավարությունը գումար է հատկացրել անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահարձանի պատրաստման, տեղադրման ու գերեզմանի բարեկարգման համար։
Բյուջեի միջոցներից ԿԳՄՍ նախարարությանն այդ նպատակով 2 մլն 277 410 դրամ է հատկացվել։
Վարչապետի որոշմամբ՝ գումարը փոխանցվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որը հետագայում այն կուղղորդի դերասանի դստերը՝ Լիլիթ Մանուկյանին։
Գուժ Մանուկյանը մահացել էր այս տարվա հունիսի 24-ին 88 տարեկան հասակում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
