Բայրամով.Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ուղղությամբ աշխատանքները արագացնելու հարցում
ՄիջազգայինՆոյեմբերի 19-ին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնին փոխանցել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ուղղությամբ աշխատանքները արագացնելու հարցում, որը «ուղղված է Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ընդգծվել է տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը», - գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
